Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից մեկը հանկարծամահ է եղել

«Վայրի բնությունը հետ վերցրեց Նոբելին: Ցավով տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, հանկարծամահ է եղել:

Նոբելը ծնվել էր Կալինինգրադի կենդանաբանական այգում 2001 թվականի օգոստոսի 25-ին: Մեկ ամսից պիտի լրանար զառամյալ արուի 17 տարին, եթե ծերությունը չսպառեր նրա կենսական ուժերը»,- հայտնում է Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Նոբելը պատկանում էր վագրերի ամուրյան տեսակին: Հայրը Վիլիսն էր, իսկ մայրը՝ Պուրդան: Նրա տոհմային համարն էր 4652-ը:

Վայրի բնության մեջ վագրերն ապրում են միջինում 15 տարի, իսկ անազատության մեջ, բացառիկ դեպքերում, մինչև 25: Նոբելը Երևանի կենդանաբանական այգի էր եկել 2005 թ.ի մայիսի 9-ին: Ընկերուհու՝ Գերտայի հետ նրանք, Նոբելի մեղքով, այդպես էլ սերունդ չտվեցին:

Կենդանու անկումը գրանցվել է այսօր՝ հուլիսի 20-ին, կեսօրին մոտ: Նրան խնամողը նկատել էր ազատավանդակի տարածքում՝ անշարժ պառկած:

Դին տեղափոխվել է Կենդանաբանական այգու կլինիկա, դիահերձաման արդյունքում արվել է նմուշառում օրգաններից (լյարդ, փայծախ, երիկամ և թոք), որոնք ըստ սահմանված կարգի ուղարկվել են Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն՝ փորձաքննության: Անկման նախնական պատճառը, ըստ ԵԿԱ կենդանաբուժի, ծերությունն է»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում