Ապօրինի կերպով բնական պաշարների օգտագործման հետևանքով 3.2 մլն դրամի վնաս է պատճառվել

Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման՝ հրաբխային խարամի և սևահողի՝ 74.872 խորանարդ մետր լեռնային զանգվածի արդյունահանման դեպքեր: Դրա հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական՝ ընդհանուր առմամբ 3.266.786 դրամի վնաս:

Ուսումնասիրության շրջանակներում հանձնարարական է ուղարկվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու՝ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում չհաշվառված կամ լիցենզիա (թույլտվության) չունեցող անձանց կողմից նշված ապօրինի ընդերքօգտագործման, արդյունահանված լեռնային զանգվածի և հողի ապօրինի արդյունահանման, ապօրինի իրացման հնարավոր հանգամանքները հայտնաբերելու և բացահայտելու համար: Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում