Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում

Հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:20-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում՝ Հադրութ քաղաքում 2-3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում