Պատրաստակամ ենք տեղափոխել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին. FPWC

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման (FPWC) հիմնադրամի անձնակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Մենք ՝ FPWC հիմնադրամի աշխատակիցներս, պատրաստակամ ենք մեր միջոցներով և մեր հաշվին կատարել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխումը համապատասխան մասնագիտացված տարածք: Կենդանիների բուժզննումից և հիվանդություննների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինել Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության փրկարար կենտրոնը և/կամ արտասահմանյան այլ մասնագիտացված կենտրոն՝ ըստ առկա ներուժի:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վայրի կենդանիների պահումն անհատներին պատկանող տարածքներում պետք է արգելվի օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով կենդանու բարեկեցության ապահովման միջազգային նորմերը»:

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել են անազատ պայմաններում պահվող վայրի կենդանատեսակներ, որոնց հետագա խնամքը նույն վայրում ապահովելն անթույլտարելի է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում