Որտեղի՞ց «Գոշա» Շապիտո կրկեսին այս արջի քոթոթը. Ահազանգ (տեսանյութ)

Համացանցում շարունակում են ահազանգեր հնչել տարբեր վայրերում անազատության մեջ պահվող կենդանիների, որսագողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և այլ դեպքերի մասին: Այս անգամ խոսքը գնում է «Գոշա» Շապիտո կրկեսում «ելույթ ունեցող» վարժեցված արջի քոթոթի մասին: 

«էն որ ասում էի՝ անհատներն իրավունք չունեն վայրի կենդանի պահեն, առավել ևս՝ բուծեն, ա՛յ սրա համար էի ասում

Որտեղի՞ց էս Gosha Shapito Krkes ին էս արջի ձագը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, խնդրում եմ ընդունել որպես ահազանգ»,- գրում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանության ծրագրերի համակարգող Արևիկ Մկրտչյանը։

 

Նշենք, որ ՀՀ-ում կենդանիների առք ու վաճառքի, սեփականության համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին, այդ թվում՝ կարմիրգրքյան կենդանիների մասով վերահսկողությունն իրականացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ուստի հրավիրում են նշված կառույցի ուշադրությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում