Նոյեմբերյանի տարածքում երկրաբանական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ չեն իրականացվի

Նոյեմբերյան համայնքի ավագանին այսօր՝ մայիսի 30-ին, կայացրել է որոշում, որով արգելում է համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ: Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի թվով 3074 բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը՝ համայնքի ավագանին որոշում է արգելել Նոյեմբերյան համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ։ Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի բնակիչները ստորագրահավաք էին իրականացրել Նոյեմբերյանում, որի նպատակն էր ստեղծել ժողովրդի կարծիքն արտահայտող իրավական ուժ ունեցող փաստաթուղթ և ներկայացնել այն համայնքի ղեկավարությանը:

Նշենք նաև, որ այս տարի «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն հայտարարություն էր տարածել, որ մտադիր է 2018-2021թթ. ընթացքում Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ։ Սակայն հանրային լսումներ չանցկացվեցին, քանի որ տեղի բնակչությունը դժգոհություն հայտնեց ծրագրի և հանրային լսումներ անցկացնելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ թույլ չի տալու լսումների իրականացումը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում