Կապանում գործադուլի և հացադուլի մասնակիցների հետ կհանդիպեն ՌԴ-ից ժամանած ներկայացուցիչները

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում շարունակվում է գործադուլն ու հացադուլը: Կոմբինատի 6 աշխատակից շարունակում է հացադուլ իրականացնել հենց հանքի տարածքում: Նշված վեց աշխատակիցները տարբեր աշխատանք են կատարում կոմբինատում. մեքենավարներ, հորատողներ և այլն: Նրանք արդեն 24 ժամ է հացադուլի մեջ են:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց գործադուլ հայտարարած աշխատակիցներից մեկը, կոմբինատի ղեկավարությունը ցանկություն է հայտնել հանդիպել աշխատակիցների հետ: Այդ նպատակով Սանկտ Պետերբուրգից արդեն Հայաստան են ժամանել ընկերության մի քանի ներկայացուցիչներ: Հանդիպումը նախատեսվում է իրականացնել շուտով:

Հիշեցնենք, որ աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշել էր. «Մեր աշխատավարձը շատ քիչ է մեր կատարած աշխատանքի դիմաց, 10 օր առաջ պահանջել ենք աշխատավարձի բարձրացում, բանակցություններ ենք տարել ղեկավարության հետ 10 օր, վերջին օրը հիմնարկի տնօրենը հանդիպեց մեզ հետ ու ասաց, որ պատրաստ է աշխատավարձ բարձրացնել հոկտեմբեր ամսին և ընդամենը 5 տոկոսով, այսինքն՝ 5-8000 դրամ: Ինչը, մեր կատարած աշխատանքի համեմատ, 0 է: Այդ պատճառով մենք 3 օր առաջ հայտարարել ենք գործադուլ, ինքնաբուխ է ստացվել ամեն ինչ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում