ՄԱՐՑասպանությունը տապալվեց․ Մոտկորի բնակիչները դեմ են հանքահեններին (տեսանյութ)
Օրերս Մարցում նախատեսված հանրային քննարկումը տապալվեց գյուղի բնակիչների կողմից, որոնք դեմ արտահայտվեցին գյուղում երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը, հանքավայրի շահագործմանը և միախմբված լքեցին դահլիճը։
Մարցեցիները պնդում են, որ իրենց աչքերով են տեսել, թե ինչպես են խափել թեղուտցիներին և չեն ուզում, որպեսզի նույնը կրկնվի իրենց գյուղում։
Հանրային քննարկմանը ներկա են գտնվել նաև «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր Գեղամ Օհանյանը և այլոք, որոնք խոստացել են Մոտկորի զարգացման հայեցակարգ մշակել և նպաստել համայնքի զարգացմանը ոչ հանքարդյունաբերական ճանապարհով։
Հանրային քննարկմանը ներկա է գտնվել նաև Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, որը ներկայացրել է ուրանաբեր հանքային դաշտերի քարտեզը, ըստ որի՝ Մարց համայնքը ևս ընդգրկված է այդ քարտեզում։ Ուրանը համարվում է ամենավտանգավոր ծանր մետաղը, քանի որ նաև ճառագայթում է առաջացնում, սակայն տարիների ընթացքում այն համահունչ է դարձել բնության հետ, այլ բան է, եթե այն դուրս բերվի, շփվի օդի ու ջրի հետ։ Ըստ Սանասարյանի՝ դա աղետալի հետևանքներ կունենա։
Մանրամասները՝ տեսանյութում։