Օգնություն ընկերոջը. ԱՄՆ-ում հովվաշունը փրկել է ընկերոջը ձյան «գերությունից» (լուսանկարներ, տեսանյութ)

Նյու Յորքում պիտբուլ ցեղատեսակի շունն ուժեղ ձնաբքի հետևանքով մնացել է ձյան հաստ շերտի տակ` անկարող լինելով դուրս գալ դրանից: Որոշ ժամանակ անց ձյան մեջ խրված շան ընկերը` գերմանական հովվաշունը, նկատել է աղբամանի մոտ պառկած շանն ու անմիջապես որոշել օգնության հասնել նրան:

Շների տիրոջ խոսքով` այդ պահին երևացել է միայն պիտբուլի գլուխը, քանի որ կենդանին ամբողջությամբ ծածկված է եղել ձնով:

The Daily Mail-ը գրում է, որ գերմանական հովվաշունը սկսել է մոտենալ պիտբուլին` թաթերով մաքրելով ձյունն ու թունել բացելով նրա ուղղությամբ: Հասնելով իր մտերիմ ընկերոջը` «փրկարարը» հասկացրել է նրան, որ ճանապարհը բաց է, և նրանք միասին լքել են ձյունածածկ տարածքը:

«Նրանք հազվադեպ են օգնության հասնում իրար, ահա թե ինչու զարմացա ու նույնիսկ չկարողացա զսպել ծիծաղս` տեսնելով, թե ինչպիսի ջանքեր է կենդանին գործադրում մյուսին փրկելու համար», - պատմել է շների տերը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում