Երկիր մոլորակի վրա կյանքի զանգվածային ոչնչացումը կսկսվի 2100թ.-ից

Օվկիանոսում ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիան հասնում է կրիտիկական կետ, նույնիսկ Փարիզյան և Կիոտոյի համաձայնագրերի իրականացումից հետո: Կենդանիների զանգվածային ոչնչացման եզրագիծը գիտնականները սահմանել են 2100թ.-ին, երբ Օվկիանոսում ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիան կգերազանցի կրիտիկական կետը, իսկ մոլորակի ջերմաստիճանը կսկսի կտրուկ բարձրանալ: Գիտնականների այս եզրահանգումները հրապարակվել են Science Advances ամսագրում:

Դանիել Ռոթմանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից ասում է,- «Ես չեմ ասում, որ աղետը տեղի կունենա հենց վաղը: Մենք ուղղակի ցույց ենք տվել, որ բնության մեջ ածխածնի շրջադարձը դարձել է անկառավարելի և անկանխատեսելի, եթե մենք շարունակենք հագեցնել մթնոլորտն ու ջուրը ածխաթթու գազով: Անցյալում նման անկայունության շրջանները հանգեցրել են կյանքի զանգվածային ոչնչացման»:

Երկու տարի առաջ էկոլոգները հայտարարեցին, որ այժմ Երկիր մոլորակի վրա տեղի է ունենում նոր, 6-րդ կենդանիների զանգվածային ոչնչացումը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում