Կենդանական աշխարհը ՀՀ -ում

«Մոնթե Մելքոնյանի» անվան ռազմամարզական վարժարանի տարածքում օձ են բռնել
Մայիսի 24-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 44 հասցեում գտնվող «Մոնթե Մելքոնյանի» անվան ռազմամարզական վարժարանի տարածքում օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
2017-05-25 16:46:41
Կենդանիների սպանդ պետական մակարդակով. Պատասխանատուն Ազգային Ժողովն է
«Մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում»,- գրում է կայքերից մեկը: Իսկապես, տեղի ունեցածն արտակարգ է մարդկանց դրսևորած դաժանության տեսանկյունից: ՀՀ օրենսդիր մարմնի կողմից տարիներ շարունակ անտեսվող այս խնդիրը այժմ «արտակարգ» երանգ է ստացել: Նույն կայքը գրում է նաև, որ մայիսի 23-ին Զովունի գյուղի բնակիչների կողմից ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ գյուղի բնակիչ, 47-ամյա Համլետ Հաջոյանի Նովո մականվամբ ցուլը պարանը կտրել և կոտրել է տան դարպասն...
2017-05-24 18:20:58
ՀՀ որսորդներն ու որսագողությունը. Ցուցանիշներն անհանգստացնող են
«Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ անդամների կողմից իրականացված որսի ծավալը կտրուկ նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ տրամադրած տվյալներից: 2015թ.-ի համեմատ 2016թ.-ին, ըստ պաշտոնական աղբյուրի նշած տվյալների, որսաքանակը կրճատվել է ավելի քան 2 անգամ: Դիտարկենք որոշ թվային տվյալներ. Այս ցուցանիշներն իսկապես անհանգստացնող են: Դեռ 2010թ.-ին ecolur.org-ի հետ զրույցում «Հայաստանի որսորդ...
2017-05-22 16:54:44
Ձկների զանգվածային անկման պատճառ է հանդիսացել խստագույն ձմեռը
Ծաղկունյաց լճի ձկների անկման վարկածը պաշտոնապես հաստատվեց: Ձկների զանգվածային անկման պատճառ է հանդիսացել խստագույն ձմեռը, ինչի հետևանքով լիճը ծածկվել է սառույցով՝ առաջացնելով թթվածնային քաղց: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարված ջրի նմուշառման լաբորատոր անալիտիկ հետազոտության արդյունքում թունավոր տարրեր չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
2017-05-19 14:20:26
Լոռիում փրկված արջի քոթոթներն արդեն անուններ ունեն
Մայիսի 4-ին Լոռիում փրկված արջի քոթոթներն արդեն անուններ ունեն. Զանգակ և Բամբակ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեղեկացնում է, որ արջուկների համար անուններն ընտրել են հանրության քվեարկության արդյունքներով:Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets-ի ջանքերով Զանգակի ու Բամբակի խնամքին մասնակցելու է Բրիջիթ Բարդոյի հիմնադրամը: Արջի քոթոթների համար ընտրվել էր մի քանի տարբերակ. Զանգակ-Բամբակ, Հենզել-Գրետել, Ջոն-Սանսա, Միգել-Ուրսուլա, Միքո-Մանուշ, Մ...
2017-05-19 11:13:20
Հայաստանի ջրային տարածքներում ժամանակավորապես արգելվել է խեցգետնի որսը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մայիսի 15-ին հրաման է ստորագրել, որով ձվադրման ժամանակահատվածում` 2017 թվականի մայիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը, ՀՀ ջրային տարածքներում արգելվում է խեցգետնի որսը: Հանձնարարվել է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենին իրականացնել հսկողություն Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում` խեցգետնի որս թույլ չտալու համար, բնապահպանական պետական տեսչության պետին` երկօրյա ժամկետում ներկայացնել սույն հրամանի կատարումն ապահովող վերահսկողական միջոց...
2017-05-17 17:35:40
Ծաղկունյաց լճում ձկներն իրենք իրենց դուրս են գցել ջրից (տեսանյութ)
 Ծաղկունյաց լիճ Ներսեն Մանանյանի ֆեյսբուքյան էջից:  
2017-05-16 18:40:09
Նոր մանրամասներ «Գնիշիկ»-ի անտառապահի ձկնագողության դեպքից. YN.am
Ինչպես հայտնել ենք «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի աշխատակից ( ըստ մեր տեղեկությունների անտառապահ ) Սամվել Կարապետյանը ձեռբակալվել է ձկնագողության կասկածանքով: YN.am-ը մանրամասներ պարզեց Ոստիկանության լրատվական բաժնից: Ըստ ոստիկանության հայտնած տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձում ապրիլի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում: Ապօրինի ձկնորսուրթյունը և որսը կանխելու նպատակով իրականացվող ստուգաշրջայցի ընթացքում ոստիկանները հայտնաբերել են մեքենա, որում եղել է Սամվել Կարապետյանը և մ...
2017-05-16 11:36:36
Սա էլ El Garden-ում բանտարկված արջը (ֆոտո)
Երեկ «El Garden» սրճարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց տեսանյութ, որում պարզ երևում էր այնտեղ պահվող արջը: Մի քանի բնապահպանի ահազանգից հետո տեսանյութը հեռացվեց էջից, սակայն համացանցում պահպանվել են որոշ կադրեր: Լևոն Գալստայնի ահազանգը ֆեյսբուքում՝  Սա էլ El Garden-ում բանտարկված արջը․․․((((((((((( ՀՀ Բնապահպանության նախարարություն
2017-05-12 15:55:48
Բանտարկված արջեր՝ Զովաշենի «օբյեկտներից» մեկում (ֆոտո)
Ահազանգերից հետո արջերն անհետանում են․ Իսկ այս նկարի արջի քոթոթի տեղը, որը գտնվում էր Զովաշենում գտնվող Կանաչ դրախտ օբյեկտում՝ այս պահին անհայտ է։ Տեսչությունից հայտնում են, թե օբյեկտի տնօրենը ասել է, որ քոթոթին իբրև թե տարել է կենդանաբանական այգի։ Սակայն կենդանաբանական այգի ոչ մի քոթոթ չի բերվել։ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
2017-05-12 13:10:55
Մեզ մոտ օրենսդրական լուրջ բաց կա, որը թույլ չի տալիս ամբողջությամբ վերահսկել ոլո...
Այսօր EcoNews.am-ի զրուցակիցն է բնապահպան, «Փրո Փոուզ» կազմակերպության կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանը, ում հետ կզրուցենք ՀՀ-ում արդիական թափառող կենդանիների խնդրի և դրա լուծմանն ուղղված քայլերի իրականացման մասին: Ինչպիսի՞ մակարդակում է գտնվում ՀՀ-ում թափառող կենդանիների խնդիրը: Ի՞նչ քայլեր են իրականացվում հասարակական և պետական շրջանակներում: - Վերջին տարիներին շնորհիվ այն բանի, որ ակտիվացել են և հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են թափառող կենդանիների խնդիրն...
2017-05-11 16:27:04
Երևանի կենդանաբանական այգին վերածվել է «գազանանոցի»
Օրերս հայտնի դարձավ, որ մի քանի թափառող շներ ներխուժել են Այգու Եվրոպական եղնիկների ազատավանդակ և հարձակվել կենդանիների վրա։ Ըստ Երևանի կենդանաբանական այգու տարածած հայտարարության երկու եղնիկ անկում են ապրել, մի քանիսը ստացել են տարբեր չափի վնասվածքներ: Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը չի բացատրել, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել պատահարը, սակայն, ըստ որոշ տեղեկությունների շները թռել են պարսպի վրայով և հայտնվել վանդակում: Խոսքը գնում է Եվրոպական եղնիկ (Dama dama) տեսակի մասին: Ի դ...
2017-05-10 16:53:57
Վանաձորում բնապահպան տեսուչները արջի երկու քոթոթ են գտել (տեսանյութ)
Վանաձորում բնապահպան տեսուչները արջի երկու քոթոթ են գտել: Ձագուկները հայտնաբերվել են գետափին՝ առանց մայր արջի: Քոթոթներին տեղափոխել են Երևան:
2017-05-06 16:30:57
Հերթական արտոնությունները՝ «Սևանի իշխան» ՓԲԸ-ին
Այսօր՝ մայիսի 4-ին կայացած Կառավարության նիստում որոշում կայացվեց «Սևանի իշխան» ՓԲԸ-ին ազատել ներմուծվող սարքավորումների մասով մաքսատուրքից: Ինչպես նաև հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգվեց։ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց. «Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 682 միլիոն ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ ...
2017-05-05 15:30:33
Հնագույն մրջյուն-միաեղջյուրին հայտնաբերել են սաթում
Մյանմայից սաթում գիտնականները մրջյունի 99 մլն տարեկան առանձնյակ են հայտնաբերել: Կենդանին աղեղնաձեւ եղջյուր է ունեցել, որը տեղադրված է եղել գլխի մեջտեղում. Մրջյունների համար դա բացառիկ անատոմիական հատկանիշ է: Հայտնագործության մասին տեղեկացնում է Current Biology ամսագիրը, դրա մասին համառոտ պատմում է Science News-ը: Եղջյուրի ստորին մակերեւույթը ծածկված է մանր մազերով, ինչը մատնանշում է, որ «գործիքը» գիշատչի է պատկանել: Համանման մազեր առկա են Odontomachus ցեղի մրջյունների հզոր ծնոտներու...
2016-05-31 13:47:12
Առյուծ. ՀՀ Կենդանիներ
Առյուծ (լատ.՝ Panthera leo), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է։Առյուծը կենդանիների արքան է: Տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում։ Սակայն, ներկայումս նրանք այնտեղ գրեթե լրիվ ոչնչացված են։ Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում։ Ապրում են սավաննաներում, կիսաանապատներում և անապատներում։ Ներկայում գոյություն ունեցող կատվազգիների մեջ երկրորդն է իր մեծությամբ (զիջում է միայն վագրին), որոշ առանձնյակնե...
2016-05-13 14:55:14
Լվեր. ՀՀ Կենդանիներ
Լվեր (լատ.՝ Siphonaptera), արյունածուծ միջատների կարգ։ Հայտնի է մոտ 1800, Հայաստանում՝ 72 տեսակ։ Մանր, անթև միջատներ են։ Արտաքին կառուցվածքՄարմինը (երկարությունը՝ 1-5 մմ, «ամրակայված» էզերինը՝ մինչև 20 մմ) կողքերից խիստ սեղմված է՝ ծածկված խիտինային խոզանիկներով, որոնք հարմարված են բրդի ու փետուրների մեջ ազատ շարժվելուն։ Ոտքերը, հատկապես հետինները, լավ են զարգացած, դրանց առանձնահատուկ մկանային կառուցվածքը բարձր ու հեռու ցատկելու հնարավորություն է տալիս։ Աչքերը հասարակ են, երբեմն՝ ապա...
2016-05-12 15:25:47
Մլակներ. ՀՀ Կենդանիներ
Մլակներ լատ.՝ Phlebotomidae)։ Բժշկական նշանակություն ունեն միայն Phlebotomus ցեղի մլակները, որոնք մանր (մոտ 2,5 մմ) արյունածուծ երկթևանիներ են, դեղնավուն, շագանակագույն կամ գորշ մարմնով։ Սրանք մթնշաղային միջատներ են, թռչում են արևամուտից հետո։ Մլակները հանդիպում են ինչպես մարդկանց բնակատեղերին մոտ, այնպես էլ բնության մեջ, որտեղ ապրում են կրծողների բներում, քարայրներում և այլն։ Զարգացումը կատարվում է լրիվ կերպարանփոխությամբ և պայմանվված չէ ջրային միջավայրով։ Մլակի խայթը ցավոտ է, առաջացնում է տեղա...
2016-05-12 15:16:53
Միջատներ. ՀՀ Կենդանիներ
Միջատները (լատ.՝ Insécta), անողնաշարավոր հոդվածոտանի կենդանիների դաս է, որի ներկայացուցիչների մեծ մասը կարող է թռչել։ Կենդանիների այս խումբը տեսակների թվով ամենաբազմաքանակն է, լցնում է բոլոր հնարավոր էկոլոգիական խորշերը և հանդիպում է ամենուրեք։ Ներկայումս նկարագրված է միջատների ավելի քան մեկ միլիոն տեսակ, և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ։ Մարմնի կառուցվածքը Միջատների մարմինը կազմված է երեք առանձին, բայց իրար հետ կապված մասերից։ Դրանք են՝ գլուխը, կուրծքը և ...
2016-05-12 15:04:04
Թիթեռներ. ՀՀ Կենդանիներ
Թիթեռներ, թեփուկաթևավորներ (Lepidoptera, Linnaeus, 1758, հին հուն․՝ λεπίς-ի սեռական հոլովով՝ λεπίδος՝ թեփուկ և πτερόν՝ թև բառերից), լրիվ կերպարանափոխությամբ զարգացող միջատների կարգ, որի ներկայացուցիչներին բնորոշ է առջևի և հետին թևերի վրա խիտ դասավորված խիտինային թեփուկների առկայությունը։ Տեսակների մեծ մասին բնորոշ է հատուկ մասնագիտացած ծծող տիպի բերանային ապարատը՝ կնճիթիկով, որը ձևավորվել է երկարացած ստորին վեր...
2016-05-12 14:54:12
«Մաքուր Հայաստան» ծրագիր. Մայիսի 27-ին` համապետական շաբաթօրյակ «Ինչպես է բացասական կարծիքը վերածվել դրականի, ես պատկերացում չունեմ». Կարինե Դանիելյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին Բնասիրական դիմակահանդես՝ Սիրահարների այգում. սպասվում են անակնկալներ (տեսանյութ) ՀՀ սողանքային աղետի կառավարման պլանն արժանացավ հավանության Ցավոք, մեր հասարակությունը կենդանիների նկատմամբ ունի առարկայական վերաբերմունք. բնապահպան Կարինե Փանոսյան «Անիմալիքս» խորագրով ցուցահանդես՝ Երևանի Կենդանաբանական այգում «Մոնթե Մելքոնյանի» անվան ռազմամարզական վարժարանի տարածքում օձ են բռնել Գյուղացի երեխան այնքան է տեսել սպանվող կենդանի, որ նրա զգացմունքները բթացել են. բնապահպան Քննարկվել է վտանգավոր թափոնների պահեստավորման և կառավարման ազգային կենտրոնի ստեղծման ծրագիրը Երևանում մեկնարկում է «Արևորդի» բնապահպանական փառատոնը Կենդանիների սպանդ պետական մակարդակով. Պատասխանատուն Ազգային Ժողովն է «Նկարվիր ընձառյուծի հետ». նոր բնապահպանական տեղեկատվական արշավ Ինչ է կատարվում «Շիկահող» արգելոցի և «Արցախանտառի» սահմանագլխին Նուբարաշենից մինչև Հրազդան գետ. Ջրերը վարակման վտանգի տակ են Պաշտոնանկ են արվել «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալները և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը Համաշխարհային Բանկից վերցրած վարկերի մի մասը գրպանվում է, մյուս մասն էլ անտեղի մսխվում. Արուսյակ Այվազյան
Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում