Հայաստանի բուսատեսակներ

Կիպրոս. ՀՀ Բույսեր
Կիպրոս կամ սրնգենի (լատ.՝ Ligustrum), ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ։ Տերևները պարզ են, հակադիր, լայն նշտարաձև։ Ծաղիկները երկսեռ են, սպիտակ, բուրավետ։ Ծաղկաբույլը հուրան է կամ ողկույզ։ Պտուղը կլոր է, հատապտղանման կորիզապտուղ, կապույտ, մանուշակագույն, կանաչ, սև երանգներով։ Հայտնի 40 տեսակներն աճում են Արևելյան կիսագնդի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։ Սովորական Կիպրոսը (L. vulgare) տարածված է նաև Հայաստանում։ Տերևաթափ կամ կիսաձմռական...
2016-05-19 17:01:35
Կավաժիպակ իտալական. ՀՀ Բույսեր
Կավաժիպակ իտալական (լատ.՝ Anchusa azurea), գաղտրիկազգիների ընտանիքի երկշաքիլավոր մոլախոտ։ Ունի լավ զարգացած ու խորը գնացող արմատական համակարգ։ Ի տարբերություն մի շարք առանցքաարմատավորների, կավաժիպակի արմատներն իրենց վրա կրում են ելունավոր բողբոջներ։ Փխրուն արմատը մեխանիկական հարվածներից կարող է մասերի բաժանվել և բողբոջների միջոցով առաջացելկոմպակտ բույսեր ու մացառուտներ։ ՑողունՑողունը ուղիղ է, վերին մասում ճյուղավորվող, մինչև 70 սմ բարձրության, պատված կոշտ ու խիտ մազմզուկներով։ ՏերևներՏերևները ...
2016-05-19 16:51:05
Գրիֆֆիթի հուդայածառ. ՀՀ Բույսեր
Գրիֆֆիթի հուդայածառ (լատ.՝ Cercis griffithii), Հայաստանում աճում է այս տեսակը, որը տարածված է նաև Միջին Ասիայում, Իրանում։ Մեր հանրապետությունում հանդիպում է միայն Մեղրու տարածաշրջանի ցածրադիր վայրերում՝ Շվանիձոր գյուղի շրջակա թփուտներում, չոր, քարքարոտ աճելավայրերում, մինչև 700 մ բարձրությունների վրա։ Կենսաբանական նկարագիրԼավ մեղրատու ծառատեսակ է։ Բազմանում է սերմերով։ Ջերմասեր է, չորադիմացկուն և լուսասեր։ Որպես հազվագյուտ ծառատեսակ գրանցված է Հայաստանի կարմիր գրքում: Երևանի պայմաններում դժվար...
2016-05-19 16:39:47
Չիչխան. ՀՀ Բույսեր
Չիչխան (լատ.՝ Hippophae), փշարմավ, ձիափշատ, ձիափուշ, ձորի փուշ, փշատագգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 3, Հայաստանում՝ 1 տեսակ՝ Չիչխան դժնիկանման (Hippophae rhamnoides)։ Կենսաբանական նկարագիր Երկտուն է. արական ծաղիկները խմբված են կարճ հասկերում, իգականները՝ տերևանութներում։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը հյութալի Նարնջագույն, կարմրավուն, գնդաձև կամ էլիպսաձև, ճյուղերին կպած կորիզապտուղ է։ Պտուղները պարունակում են վիտամիններ C, E, P, K, B1։ B2, B6, կարոտին (A-նախավիտ...
2016-05-19 16:22:27
Մաշ. ՀՀ Բույսեր
Մաշ (լատ.՝ Vigna), բակլազգիների ընտանիքի միամյա բույս։ Կենսաբանական նկարագիր Արմատն իլիկաձև է, ցողունը՝ կանգուն կամ կիսականգուն՝ 30-150 սմ բարձրությամբ, տերևները եռմասնյա են, հերթադիր, ծաղկաբույլը՝ ողկույզ, պտուղը ունդ է՝ դեղին կամ մուգ դեղին։ Սերմերը՝ ձվաձև, երիկամաձև, սպիտակ, վարդագույն, շագանակագույն։ 1000 սերմի կշիռը 300 գ է։ Ջերմասեր և խոնավասեր բույս է։ Նշանակություն և կիրառում Օգտագործվում է որպես պարեն, կեր, ինչպես նաև կանաչ պարարտացման համար։ Ունի աֆրիկական ծագում։ Մշակում Մշակվու...
2016-05-19 16:12:02
Ճագում սպիտակ. ՀՀ Բույսեր
Ճագում սպիտակ (լատ.՝ Viscum album), փոկածաղկազգիների ընտանիքն պատկանող թփիկ։ ՆկարագրությունԳնդաձև, մշտադալար, կիսամակաբույծ թփիկ է որը ոնի 0,3-0,5 սմ բարձրություն և մինչև 120 սմ թփի տրամագիծ։ Աճում է այլ ծառերի վրա՝ թեղինի, խնձորենի և այլ։ Կաշվակերպ տերևները դասավորված են զույգ - զույգ։ Ծաղիկները հավաքված են փնջերով՝ 5-6 ական։ Պտուղը 0,9-1սմ տրամագծով հյութալի, սպիտակ կամ դեղնավուն հատապտուղ է։ ՏարածումըՏարածված է Կովկասում,Եվրոպայում, և Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրու...
2016-05-19 16:03:51
Այծացախակեռաս. ՀՀ Բույսեր
Այծացախակեռաս կամ այծատերև (լատ.՝ Lonícera caprifólium), ցեղն ընդգրկում է մոտ 200 տեսակ, որոնք ունեն ամենատարբեր կենսաէկոլոգիական առանձնահատկություններ և տարածվածություն։ Ստուգաբանություն Տեսակների «caprifolium» անվանումը ծագել է լատ.՝ capra - այծ և folium տերև բառերից։ Կենսաբանական նկարագիր Փաթաթվող թուփ է։ Տերևները էլիպսաձև են, խոշար, կլոր և փայլուն, կապտականաչ, նստադիր, հակադիր դասավորված։ Ծաղիկները սպիտակ են, աստիճանաբար դեղնում են, բուրումնավետ են։ Ծաղկում է մ...
2016-05-19 15:49:05
Աղապատուկ. ՀՀ Բույսեր
Աղապատուկ (լատ.՝ Halocnemum), թելուկազգիների ընտանիքի թփերի կամ կիսաթփերի ցեղ։ Ունի 1 տեսակ՝ աղապատուկ կոնաձև (H. strobilaceum)։ ՁևաբանությունՑողունները հակադիր ճյուղավորվող են, մսալի, հողի մակերևույթին առաջացնում են արմատակալող թմբեր։ Տարածվող ճյուղերը գորշ են, միամյաները՝ թխականաչ, գլանաձև, հոդավոր, հյութալի։ Թերգարգացած տերևները բութանկյուն են, հակադիր, թեփուկաձև։ Ծաղիկները մանր են, սպիտակավուն՝ նստած տերևածոցերում։ Պտուղը միասերմ է, մանր, ձվաձև։ Մոխիրը պարունակում է պոտաշ։ Տարածվածությունը...
2016-05-19 14:54:38
Հասմիկ թփային. ՀՀ Բույսեր
Հասմիկ թփային (լատ.՝ Jasminum fruticans), ձիթենազգիների ընտանիքից եկած թուփ է, ունի 1-1,5 մ բարձրություն։ ՆկարագիրԸնձյուղները ունեն կանաչ գույն, մերկ և անկյունավոր են։ Տերևները էլիպսաձև են, 0,6-2 սմ երկարությունը։ Ծաղիկները աճում են կողմնային ճյուղերին՝ հավաված 2-5ական խմբերով։ Հատապտուղը գնդաձև է 0,3-0,8մմ, ունեն սև գույն։ ՏարածումըՏարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում։ Մեր մոտ հանդիպում են Զանգեզուրում։ ՊարունակությունՀասմիկի ծաղիկները պարունակում են ալկ...
2016-05-18 16:36:45
Կամֆորայի ծառ. ՀՀ Բույսեր
Կամֆորայի ծառ (լատ.՝ Cinnamómum cámphora), դափնազգիների ընտանիքի մշտադալար ծառ։ Նկարագրությունը Բարձրությունը՝ 20—50 մ է, բնի տրամագիծը հասնում է մինչև 5մ։ Տերևները՝ հաստակեղև, բուրավետ, ծաղիկները՝ մանր, սպիտակավուն։ Պտուղները գնդաձև են, մուգ կապույտ։ Բույսի բոլոր մասերը պարունակում են եթերային (կամֆորայի) յուղ և օքսիդացման հետևանքով դրանից ստացվող կամֆորա։ Կամֆորայի ծառի բնափայտը միջատներից չի վնասվում։ Տարածվածությունը Աճում է Չինաստանի հարավում, Հարավային Ճապոնիայում,...
2016-05-18 16:33:19
Աճատերև. ՀՀ Բույսեր
Աճատերև (Բրիոֆիլլում) (լատ.՝ Bryophyllum), պատկանում է թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքին։ Հայրենիքը Մադագասկար կղզին է։ Կենսաբանական նկարագիրԱյս արևադարձային բույսը չափազանց արագ է բազմանում, վեգետատիվ ճանապարհով՝ ճուտիկներով, որոնք աճում են տերևների շրջեզրերին։ Դրանք վերին աստիճանի կենսունակ են։ Տերևները վրայից ընկնելով խոնավ հողի վրա, անմիջապես սկսում են աշխատել, փոքրիկ արմատիկներ բաց թողնել հողի մեջ, իսկ հողի չոր լինելու դեպքում երկար ժամանակ պահպանում են իրենց կենսունակությունը։ Ը...
2016-05-18 16:30:05
Բալենի մահալեբյան. ՀՀ Բույսեր
Բալենի մահալեբյան (լատ.՝ Cerasus mahaleb), ցածրաճ թուփ է՝ մինչև 6-8 մ բարձրությամբ, երբեմն աճում է որպես խոշոր թուփ։ Կենսաբանական նկարագիրՍաղարթը խիտ է, ձվաձև կամ գնդաձև։ Տերևները նեղ կամ լայն ձվաձև են։ Ծաղիկները սպիտակ են՝ հավաքված ողկույզ ծաղկաբույլերում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղները դառն են, սև, հասունանում են հուլիս-օգոստոսին։ Աճում է միջին և ստորին լեռնային գոտիների չոր, քարքարոտ թեքություններին՝ մինչև 1600-1800 մ բարձրություններում։ Ցրտադիմացկուն է, երաշտադիմացկուն և չորադիմացկուն, լուսաս...
2016-05-18 16:02:42
Արաքսյան կաղնի. ՀՀ Բույսեր
Արաքսյան կաղնի (լատ.՝ Quercus araxina), ցածրաճ ծառ է՝ մինչև 10-15 մ բարձրությամբ և 1 մ բնի տրամագծով։ Իր մորֆոլոգիայով շատ նման է վրացական կաղնուն։ Տարբերվում է տերևների բլթակների գրեթե բացակայությամբ, որոնք ամբողջաեզր են կամ թույլ ալիքավոր։ ՏարածվածությունՏարածված է Արաքս գետի հովտում՝ Զանգեզուրում և Մեղրիում, մինչև 1000-1100 բարձրությունները։ Կազմում է արիդային նոսրանտառներ։ Տարածված է նաև հյուսիսային Իրանում։ Հայաստանում աճող ամենաջերմասեր կաղնին է, նաև լուսասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ...
2016-05-18 15:46:33
Իլենի. ՀՀ Բույսեր
Իլենի (լատ.՝ Euonymus), շիմշիր, խուրենի, իլենազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Տարածվածությունը Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռների գոտիներում։ Աճում է կաղևու-բոխու անտառներում, անտառեզրերին, կիրճերում, ձորերում և այլն։ Թավշային իլենին հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Շիկահողի արգելոց), չորադիմացկուն է, լուսասեր, գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Կառուցվախքը Բարձրությո...
2016-05-18 15:27:52
Ակեբիա. ՀՀ Բույսեր
Ակեբիա (լատ.՝ Akebia) երկշաքիլավոր բույսերի ցեղատեսակ, որը մտնում է Lardizabalaceae ընտանիքի կազմի մեջ։ Բույսը հանդիպում է Արևելյան Ասիայում։ Ցեղատեսակի ներկայացուցիչները են՝ սողացող շուշանները, որոնք հիմնականում աճեցվում են այգիներում, որպես դեկորատիվ բույսեր։ Նրանց մանուշակագույն կամ կարմրամանուշակագույն ծաղիկները հանդիպում են ծաղկաբույլերի տեսքով և ունեն նուրբ շոկոլադային բույր։ Դրա համար ակեբիան անվանում են նաև Շոկոլադային որթ (անգլ.՝ Chocolate vine)։ Նրա պտուղները ուտելի են։  
2016-05-18 15:07:21
Հալապենո. ՀՀ Բույսեր
Հալապենո (իսպ.՝ Jalapeño) միջին չափի չիլի պղպեղ: Պղպեղի պտուղների միջին երկարությունը հասնում է 5-ից 9 սմ-ի։ Ունի կանաչ (երբեմն կարմիր) գունավորում։ Հալապենոյի հայրենիքը համարվում է Լատինական Ամերիկան` Մեքսիկան, ուստի առաջին հալապենոն աճեցվել է հենց այնտեղ: Պղպեղի անունը գալիս է մեքսիկական Հալապա Էնրիկես քաղաքի անունից, որտեղ այն առաջին անգամ աճեցվել է: Պտղի մշակման համար պահապնջվում է 70-80 օր: ՏարածվածությունՄեքսիկայում հալապենո պղպեղը տարածված է Պապալոապան գետի ավազանի պրովինցիաներում...
2016-05-18 15:05:13
Վիստերիա չինական. ՀՀ Բույսեր
Վիստերիա չինական (լատ.՝ Wisteria sinensis), դեկորատիվ ծառատեսակ։ Պատկանում են բակլազգիների ընտանիքի թիթեռածաղկավորների ենթաընտանքին։ Ընձյուղների երկարությունը հասնում է 25-30 մ-ի և ծածկված են մետաքսանման աղվամազով։ Կազմված է 7-13 տերևներից՝ 30 սմ երկարությամբ։ Երիտասարդ տերևները մազմզուկապատ են։ Ծաղիկներն ունեն 2.5 սմ երկարություն։ Ունդերը դարչնագույն են կամ մոխրադեղնավուն, հասունանալիս ունենում են 1-3 սերմ։ Ծաղկում են ապրիլ-մայիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են նոյեմբերին։ Լուսասեր, ջե...
2016-05-18 14:59:18
Սրնգենի սովորական. ՀՀ Բույսեր
Սրնգենի սովորական (լատ.՝ Ligústrum vulgáre), ձիթազգիների ընտանքից սերված թուփ է։ ՆկարագիրԽոշոր, մինչև 3 մ բարձրությամբ, մերկ ընձյուղներով, նշտարաձև տերևներով, 3-7 սմ երկարությամբ, թեթևակի ոլորված եզրերով թուփ։ Ունեն սպիտակ և հոտավետ ծաղիկներ։ Պտուղը սև է, փայլուն և հյութալի 5-10 սմ երկարությամբ։ Ծաղկում են ամառվա վերջին։ ՏարածումՏարածված է Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, Եվրոպայում և Կովկասում։ Մեզ մոտ սրնգենին աճում է ծովի մակերևույթից 1100մ բարձրության վրա գտնվող անտառներ...
2016-05-18 14:56:56
Կենսածառ արևելյան. ՀՀ Բույսեր
Կենսածառ արևելյան (լատ.՝ Biota orientalis Endl), նոճազգիների ընտանիքի, կենսածառ ցեղի բույս։ Նկարագրություն15 - 18 մ բարձրությամբ մշտադալար ծառ է, որն ունի ձվաձև կամ բրգաձև սաղարթ։ Փշատերևները մուգ կանաչ են, մինչև 1,0 մմ երկարությամբ, ռոմբա-ձվաձև։ Կոները մսալի են, սերտաճած թեփուկներով․ մինչև հասունանալը կապտականաչ են, հասունանալիս՝ կարմրադարչնագույն։ Դրանք ունեն կեռիկներ։ Ծառը դանդաղ է աճում, որի շնորհիվ խուզելուց հետո երկար ժամանակ պահպանում է տրված ձևը։ Ստվերատար է և ջերմասեր։ Լավ է դիմանում ի...
2016-05-18 14:53:20
Կենսածառ. ՀՀ Բույսեր
Կենսածառ (լատ.՝ Biota), նոճազգիների ընտանիքի միատուն ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ կենսածառ արևելյան (B. orientalis կամ Thuja orientalis), որի հայրենիքը Չինաստանն ու Կորեան են։ Կենսաբանկան նկարագիրՄշտադալար ասեղնատերև ծառ է, բարձրությունը՝ 8-10 մ։ Տերևները մուգ կանաչ են, թեփուկանման, ծառի վրա մնում են 3-5 տարի։ Արական հասկիկները գնդաձև են՝ խաչաձև դասավորված 4 զույգ փոշանոթներով։ Կոները մինչև հասունանալը կանաչ են, մսալի, հասունանալուց հետո դառնում են չոր, կարմրադարչնագույն։ Սեր...
2016-05-18 14:49:57
Սևանա լիճը այս պահին Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Նոյան Տապան» գրախանութի վերաբացման արարողությանը Կզգացվի գարնան շունչը, փետրվարի 24-25-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով. Գագիկ Սուրենյան Ապագայի էկո-քաղաքները (Տեսանյութ) Ստորջրյա լուսանկարչության մրցույթի լավագույն աշխատանքները` ֆոտոշարքով (լուսանկարներ) Գորիսի, Կապանի և Թալինի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Քննարկվել են կեղտաջրերի հեռացման ընդհանուր ստանդարտներին առնչվող հարցեր Երկրաբանները հայտնաբերել են մեր մոլորակի ութերորդ մայրցամաքը Ավստրալիայում մտադիր են 1 մլն կենգուրու սպանել մեկ տարում Կալիֆոռնիայում կրկին ակտիվացել է «հրավառ» ջրվեժը (տեսանյութ) Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչների հետ Սևանա լիճը՝ պատված սառցե շերտով Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կնվազի 8-10 աստիճանով, այնուհետ որոշ շրջաններում կբարձրանա 7-9 աստիճանով Նոր Զելանդիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 1.000-ից ավելի մարդ (տեսանյութ) Սեւանա լիճը սառույցի տակ. ԱԻՆ-ը զգուշացնում է Բքի պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը Քննարկվել է «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը»
Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում