Բլոգ

Սա նոր ճանապարհն է և նրա աղբը
Սա նոր ճանապարհն է և նրա աղբը։ Էս ինչ արագությամբ ենք կեղտոտում ամեն ինչ։Արարատի մարզում է ամենաշատ աղբը։ Edik Baghdasaryan-ի ֆեսբուքյան էջից:
2016-09-26 14:14:23
Իրենց թվում է, թե նոր աղբանոցը հնի վտանգները կչեզոքացնի կամ էլ էնքան վատը կլինի,...
Երևանի քաղաքապետարանը հասկացել է, որ հիսուն տարի շահագործվող Սովետաշենի աղբանոցը չի համապատասխանում ոչ մի ստանդարտի ու լուրջ էկոլոգիական աղետ է ներկայացնում, ու որոշել են 24 միլլիոն եվրո վարկ վերցնել, որ կողքը նոր աղբանոց կառուցեն: Նոր տարածքը վերցնելու են Հայանտառից, լինելու է ավելի մեծ, իսկ հինն ուղղակի թողնելու են այդպես. երևի իրենց թվում է, թե նոր աղբանոցը հնի վտանգները կչեզոքացնի կամ էլ էնքան վատը կլինի, որ հնի մասին կմոռանանք: Սրանք էդքան փող ուտելուց ոնց բկներին չի լռվում, չեմ հասկանում:...
2016-09-21 11:22:14
Սրանք երևի չեն հասկանում, որ էդ հանքի շահագործումից առաջացած վտանգն
Ուրեմն Լևոնին զանգել են Կենտրոնի ոստիկանությունից ու ասել, որ Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող Լիդիան ընկերության աշխատակիցները դիմել են իրենց այն հարցով, թե իբր Լևոնն ու իր համախոհները (կարծում եմ ես էլ կլինեմ համախոհների ցուցակում) սպառնացել են իրենց, ու հիմա իրենք նյութեր են նախապատրաստում այդ գործով: Մի կողմ թողնեմ մեր ՛՛օպերատիվ՛՛ ոստիկանությանը, որ մենակ սենց գործերին ա շատ արագ արձագանքում, մի կողմ թողնենք էն փաստը, որ զանգելով ոստիկանություն չեն հրավիրում, դրա համար ծանուցագիր ա պետք:...
2016-09-15 14:17:00
Գայանեն և իր ամուսին Կարենը խնամում էին արջուկին, բժշկական օգնություն ցույց տալիս
Եվ այսպես երեկ երեկոյան այցելեցինք Գոգոլի 107: Առաջինը մեզ մոտեցան երեխաները ասելով թե արջուկին արդեն տարել են նույնիսկ ասեցին որ Սևանի փողոցումա հիմա: Քիչ անց մեզ մոտեցավ Գայանեն: Նա ասաց որ ինքը և իր ամուսին Կարենը խնամում էին արջուկին բժշկական օգնություն ցույց տալիս: Նա հերքեց այն փաստը որ հանված են արջուկի բոլոր ատամները: Գայանեն ասաց որ կենդանին անհանգիստ էր և նրանք ստիպված էին հրավիրել անասնաբույժի որը մի քանի սրսկում արեց և վերևի ծնոտի աջից հինգերրորդ, ձախից երրորդ ատամները հեռացրեց վորով...
2016-09-07 16:28:17
Շուտով Ջերմուկի թիվ առաջին առողջարանի շենքը կհանձնվի Ամուլսարի օտարերկրյա շահագո...
Ամուլսարը նոր աղետ է... Երբ առաջին անգամ Բրիտանիայի թագաժառանգին՝ Չարլզին Հայաստան բերեցին Ամուլսարի ոսկին նրան շռայլորեն պարգևելու համար, ես քննադատաբար հանդես եկա Գրական թերթում, էլեկտրոնային էջերում, շեշտադրելով, որ Ջերմուկը Հայաստանում դեռևս անաղարտ պահպանված այն բուժիչ հանգստավայրն է, ուր սիրով է գնում մեր ժողովուրդը: Հանքավայրը շատ մոտ է քաղաքի խմելու ջրին, էլ չեմ խոսում բնապահպանական խնդիրների մասին՝ կչորանա ամբողջ կանաչ գոտին: Ցիանիդով լեցուն նոր պոչամբարները նոր աղետ կդառնան մեր ժողովր...
2016-08-31 11:33:56
Շնաձուկը Ավստրալիայի արեւմտյան ափերին պոկել է սերֆերի ոտքը
Շնաձուկը Ավստրալիայի արեւմտյան ափերին հարձակվել է սերֆերի վրա, պոկելով նրա ոտքը, հայտնում է PerthNow-ն: Միջադեպը տեղի է ունեցել Փերթ քաղաքից հարավ: Տուժածը 29-ամյա Բեն Հերրիինգն է, որին հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում: Տեղի ձկնորսնական ծառայություններն օգնել են բռնել շնաձկանը, որը, ենթադրաբար, հարձակվել էր տղամարդու վրա: Լողափը փակ է հանգստացողների համար:
2016-06-01 15:30:13
Ամբողջ աշխարհում այսօր նշվում է չվող թռչունների օրը
Մայիսի 14-ին աշխարհի բնապահպանները նշում են Չվող թռչունների համաշխարհային տոնը, որի համար որպես հիմք ծառայել է 1906թ. ապրիլի 1-ին ստորագրված թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան: Տաք բնակլիմայական գոտում ապրող կենդանին տարվա մի մասը, երբ ապառում է տարածքի սնունդը, ստիպված է լինում գնալ հյուսիս՝ մինչև հարավում կվերականգնվի իր սննդային բազան։ Թռչունների համար լուրջ վտանգ են ոչ միայն որսորդները, այլ նաև մարդկային գործունեության բավականին «խաղաղ» տեսակները` երկնաքերերը, ...
2016-05-14 11:21:22
Որո՞նք են Սևանա լճի ճահճացման պատճառները
Սևանա լիճը համարվում է Հայաստանի Հանրապետության և ողջ Կովկասի 35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը: Սակայն այսօր Սևանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ` լճի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաև լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամ...
2016-05-11 14:45:39
Ծաղիկներ, որոնք կարողանում են նմանակել (ֆոտոշարք)
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր և անսովոր ծաղիկները: Կապկի դեքով խոլորձ (Dracula Simia) Խոլորձ ցեց (Phalaenopsis) Խոլորձ մերկ մարդ (Orchis Italica) Համբույրի սպասող շուրթեր (Psychotria Elata) Պարող աղջիկներ (Impatiens Bequaertii) Խոլորձ ժպտացող իշամեղու (Ophrys bomybliflora) Նորածինները բարուրում (Anguloa Uniflora) Թութակ (Anguloa Uniflora) Գանգ (Antirrhinum) Խոլորձ թռչող բադ (Caleana Major) Բարեհամբույր այլմոլորակային (Cal...
2016-04-16 13:20:01
Անտառային տնտեսություն և որսորդություն
Իրենց բնույթով գյուղատնտեսությանը մոտ ճյուղեր են համարվում անտառայինտնտեսությունը և որսորդությունը: Հայտնի է, որ մարդու համար մեծ է անտառի տնտեսական նշանակությունը հատկապեսմեծ է փայտանյութի ձեռք բերման գործում: Սակայն մարդու համար դրանցից ոչ պակասկարևոր է նաև անտառի դերը` պտուղների, հատապտուղների, սերմերի, սնկերի հավաքման, վայրի մեղրի, դեղաբույսերի և տեխնիկական բույսերի մթերման, գազանների և թռչունների որսի բնագավառներում: Դրանց մեծ մասը անտառային գոտիների բնակչության սննդաբաժնի կարևոր մասն են կ...
2016-04-12 16:41:26
Ձկնորսություն և ձկնաբուծություն
Մարդկային հասարակության պատմության ընթացքում մշտապես փոփոխվել ու համալրվել են մարդու զբաղվածության բնագավառները:Մեր օրերում դրանցից հատկապես մեծ, նույնիսկ` վճռորոշ դեր են կատարում բարձրտեխնոլոգիական արտադրությունները, համակարգչային տեխնոլոգիան և ինտենսիվ գյուղատնտեսությունը: Սակայն այդ զբաղմունքների հետ միասին մեր օրերում դեռևս պահպանվումեն մարդու հնագույն զբաղմունքները` հավաքչությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը, որոնք արդեն շուրջ 30 հազար տարվա պատմություն ունեն: Գյուղատնտե...
2016-04-12 16:30:48
Էկոլոգիական հիմնական հիմնախնդիրները
Էկոլոգիական հիմնախնդիրները բազմաթիվ են, սակայան առանձնանցվում է դրանց խումբ, որոնք պահանջում են հրատապ լուծում և ամբողջ աշխահրի մարդկնց համատեղ ջանքեր: Այլ կերպ դրանց անվանում ենք համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ: 1. Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայումը: Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային միջոցների արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական զանգվածների փտումից առաջացած գազերը աղտոտում են Երկրի օդային ավազանը: Սա կարող է ու...
2016-04-12 15:48:11
Սևանա լճի հիմնախնդիրը
Ջրային ռեսուրսների օգտագործումը ՀՀ-ում նույնպես առաջացնում է որոշակի գեոէկոլոգիական հետևանքներ: Դրանցից են ջրային պաշարների քանական և որական սպառումը (Սևանա լիճ), երկրոդային աղակալումը` արտեզյան ավազանի օգտագործումից, գետերի ջերմային աղտոտումը ՋրԷկ-ների գործարկման հետևանքով: Ջրէկ-ները նաև ազդում են գետերի կեսնսաբազմազանության վրա` նվազեցնելով դրա տեսակային և քանակական կազմը: ՀՀ-ում գետերի աղոտոտվում են ոչ միայն արդյունաբերական, այլ նաև կենցաղային թափոններով: Ընդ որում կենցաղային թափոններով աղտո...
2016-04-12 15:40:52
Սովորական հողմավար բազեն՝ 2016թ-ի տարվա թռչուն
«Տարվա թռչուն» ամենամյա հասարակական քվեարկության արդյունքում, հավաքելով 1008 ձայն, ընտրվեց 2016 տարին խորհրդանշող թռչնատեսակը՝ Սովորական հողմավար բազեն (Falco tinnunculus): Ինչպես նախորդ տարի,այս տարի նույնպես, «Տարվա թռչնի» թեկնածու թռչունները հինգն էին՝ Սպիտակ խաղտտնիկը, Սովորական հողմավար բազեն, Ժուլանը, Փոքր ձկնկուլը և Տնային բվիկը: Լավագույն եռյակում հայտնվեցին Սովորական հողմավար բազեն (1008 ձայն), Սպիտակ խաղտտնիկը (456 ձայն) և Ժուլանը (451 ձայն): Հարցմանը մասնակցե...
2016-04-08 10:55:54
Մեկնարկել է «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» նկարչական մրցույթը
Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Գարնանն Ընդառաջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է նկարչական մրցույթ «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» խորագրով: Մասնակիցներն իրենց նկարներում պետք է պատկերեն «Գարնանն Ընդառաջ» բոլոր թռչնատեսակներին կամ նրանցից որևէ մեկին գարնան համայնապատկերում (Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու և Ոսկեգույն մեղվակեր): Գեղեցիկ և մրցունակ նկար ստեղծելու համար մասնակիցներից պահանջվում է՝ ▪ նկարել գունավո...
2016-04-08 10:39:58
Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը փակել ընդերքի մասին տվյալները
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որով պահանջել էր տեղադրել նախարարության պաշտոնական կայքում կամ տրամադրել մեզ ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշ տեղեկություններ: Մասնավորապես մեզ հետաքրքրում էր Հայաստանի հիմնական մետաղական հանքավայրերից 2002-2014թթ. ընթացքում արդյունահանված հանքաքարի, մետաղների և ուղեկից բաղադրիչների մարված պաշարների ծավալները տարեկան կտրվածքով, ինչպես նաև նույն ժամանակ...
2015-07-08 12:00:55
Սևանա լիճը այս պահին Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Նոյան Տապան» գրախանութի վերաբացման արարողությանը Կզգացվի գարնան շունչը, փետրվարի 24-25-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով. Գագիկ Սուրենյան Ապագայի էկո-քաղաքները (Տեսանյութ) Ստորջրյա լուսանկարչության մրցույթի լավագույն աշխատանքները` ֆոտոշարքով (լուսանկարներ) Գորիսի, Կապանի և Թալինի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Քննարկվել են կեղտաջրերի հեռացման ընդհանուր ստանդարտներին առնչվող հարցեր Երկրաբանները հայտնաբերել են մեր մոլորակի ութերորդ մայրցամաքը Ավստրալիայում մտադիր են 1 մլն կենգուրու սպանել մեկ տարում Կալիֆոռնիայում կրկին ակտիվացել է «հրավառ» ջրվեժը (տեսանյութ) Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչների հետ Սևանա լիճը՝ պատված սառցե շերտով Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կնվազի 8-10 աստիճանով, այնուհետ որոշ շրջաններում կբարձրանա 7-9 աստիճանով Նոր Զելանդիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 1.000-ից ավելի մարդ (տեսանյութ) Սեւանա լիճը սառույցի տակ. ԱԻՆ-ը զգուշացնում է Բքի պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը Քննարկվել է «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը»
Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում