Ավստրալիային պատուհասած «Դեբբի» հզոր փոթորիկն ավերածություններ է առաջացրել (լուսանկարներ, տեսանյութ)

Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափը պատուհասել է հզոր «Դեբբի» փոթորիկը, որը շարժվում է 263 կմ/ժ արագությամբ՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ավերածություններ:

Ինչպես նշում է BBC-ն, ավստրալացի օդերևութաբանները փոթորկին տվել են վտանգի 4-րդ աստիճանը:

Հայտնի է, որ «Դեբբի»-ի առաջացրած ավերածությունների պատճառով տասնյակ հազարավոր տներ հոսանքազրկվել են:

Իշխանությունները կոչ են արել հյուսիս-արևելյան ափի բնակիչներին առաջիկա օրերին խուսափել տնից դուրս գալուց: Քուինսլենդում տարհանվել է 25.000-ից ավելի մարդ, փակվել 181 դպրոց, 232 մանկապարտեզ:

Տուժածների ու զոհերի մասին դեռևս տեղեկություն չկա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում