Շնաձկան՝ լողացող կնոջ վրա հարձակման փորձը տեսանկարահանվել է օդից (տեսանյութ)

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ Դևիդ Դիեսն անօդաչու թռչող սարքի միջոցով օդից տեսանկարահանել է շնաձկան՝ օվկիանոսում լողացող ընկերուհու վրա հարձակման փորձը:

Instagram-ում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է կինը հատուկ դիմակով ու լաստերով լողում և հանկարծ հետևից նրան է մոտենում շնաձուկը, որը, հասնելով կնոջ ոտքերին, անսպասելիորեն շրջվում ու հետ է գնում:

Դատելով կնոջ հանգիստ պահվածքից՝ նա չի նկատել գիշատչի մոտենալը:

Դիեսի կարծիքով՝ շնաձկան երկարությունը եղել է 1.2-1.5 մ, և դրա կծածը կարող էր շատ լուրջ հետևանքներ ունենալ:

Տեսանյութի հեղինակը մանրամասնել է, որ շնաձուկը լողորդի լաստերը շփոթել է ձկան հետ, ուստի՝ հասկանալով, որ սխալվել է, անմիջապես հետ է գնացել:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում