Ռուսաստանում տղամարդն արջ է ման տվել բակում (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում ոստիկանությունը փորձում է գտնել արջի հետ զբոսանքի դուրս եկած քաղաքացուն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է տղամարդն արջ ման տալիս բակում: Անհրաժեշտ է պարզել՝ արդյոք տղամարդը թույլտվություն ունի արջ պահելու համար և արդյոք կենդանին վտանգ չի ներկայացնում շրջապատի համար:

Ներքին գործերի նախարարության աշխատակիցը լրատվամիջոցներին հայտնել է, որ այժմ գործի առնչությամբ ստուգումներ են իրականացվում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում