Աշխարհի ամենամաքուր գետերը
Գետերը հոսելով լցվում են օվկիանոս, լիճ, ծով կամ դեպի մեկ այլ գետ: Կան դեպքեր, երբ գետը, նախքան ջրի մեկ այլ աղբյուրի հասնելը ցամաքում է: Փոքր գետերը կարող են կոչվել նաև առվակ, վտակ, գետակ: Չնայած աշխարհում մեծ մաս են կազմում աղտոտված գետերը, այնուամենայնիվ դեռ կան մաքուր գետեր: Ստորև ներկայացնում ենք աշխարհի ամենամաքուր գետերը:
1. Թեմզա գետ (Լոնդոն): Թեմզա գետը աշխարհի ամենամաքուր գետն է, որը հոսում է մեծ քաղաքներով: Ասում են, որ 50 տարի առաջ գետն այնքան աղտոտված էր, որ այն կոչել էին «կենասբանորեն մահացած գետ»: 1830-1860-ական թթ-ին հազարավոր մարդիկ մահացան խոլերիայից, որն առաջացել էր Թեմզա գետի աղտոտումից: Կեղտաջրերը լցնում էին Թեմզա գետը: Որոշվեց կառուցել մաքրման կայաններ` Թեմզայի ջրերը մաքրելու նպատակով: Մաքրման կայանները ծառայեցին բուն նպատակին. մարդկանց առողջությունը բարելավվեց, իսկ Թեմզա գետի ջուրը մաքրվեց: 1960-ական թթ-ին նոր օրենքներ ընդունվեցին, որոնք արգելում էին գործարաններին կեղտաջրերը լցնել գետը:
2. Դրինա (Բոսնիա- Հերցեգովինա): Դրինա գետը հայտնի է իր մաքուր ջրով: Երկարությունը 144 կմ է, 110 կմ-ը Մոնտենեգրոյում է, իսկ վերջին 34 կմ-ը` Բոսնիա և Հերցեգովինիայում:
3 . Սուրբ Կրոիքս գետ:
Սուրբ Կրոիքս գետը Միսիսիպի գետի վտակն է: Այն ազգային գետ է և գտնվում է ազգային այգու ծառայության պաշտպանության տակ: Սուրբ Կրոիքս ջրվեժի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանըՍուրբ Պոլ մայրաքաղաքային տարածքին ապահովում է հոսանքով:
4. Թորն գետ: Գտնվում է հյուսիսային Շվեդիայում և Ֆինլանդիայում: Այն սկսվում է Նորվեգիայի սահմանին մոտ գտնվող Թորն լճից և հսում հարավ-արևելք` դեպի Բոսնիայի ծովածոցը:
5. Լի գետ: Լի գետը սկիզբ է առնում Մաոեր սարերից:
Աղբյուր` www.greendiary.com econews.am For English version click here