Ռեստորանի խոհանոցում օձ է նկատվել

Մայիսի 29-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Պիկնիկ» ռեստորանի խոհանոցում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բռնել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում