Բրազիլիայում վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ նկատվել է երկնագույն արա, որը թութակների ընտանիքին պատկանող ամենահազվագյուտ տեսակներից է

Բրազիլիայում վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ նկատվել է երկնագույն արա, որը թութակների ընտանիքին պատկանող ամենահազվագյուտ տեսակներից է, հայտնում է BBC-ն:

Բրազիլիայում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է երկնագույն արան թռչում ծառերի մեջ Բահիա նահանգում:

Թռչունների պահապնության բրազիլական ընկերության ղեկավարը ասել է, որ ավելի շուտ թռչունին բաց է թողել որսագողը` փորձելով խուսափել ձերբակալվելուց:
Երկնագույն արան, որը առավելապես ապրում է Բրազիլիայի տարածքում, այլևս չի հանդիպում վայրի բնության մեջ: Համարվում է, որ վայրի բնության մեջ ապրող վերջին արուն վերացել է 2000 թվականին:

2007 թվականին մասնավոր հավաքածուներում հաշվվել է այդ տեսակի 90 թռչուն, սակայն ներկայումս դրանց թիվը հասել է 500-ի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում