Ծոփոր. ՀՀ Բույսեր

Ծոփոր (լատ.՝ Monstera` «մոնստերա»), նվիկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է։ Ունի մոտավորապես 220 տեսակ։

Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա է։ Այն ունի փայլուն, խոշոր և կաշենման ծածկույթով տերևներ։ Նոր աճած տերևները սովորաբար լինում են ամբողջական են և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են խորը կտրվածքներ, իսկ չափերով կարող են հասնել մինչև մեկ մետրի։ Յուրաքանչյուր նոր աճած տերևի հակառակ կողմից աճում են և դեպի ներքև իջնում բաց դեղնականաչավուն օդային արմատներ, որոնք մտնելով հեղի մեջ օժանդակում են բույսի բույսի աճին ու զարգացմանը, բայց հաճախ այդ արմատները կորցնում են կապը հողի հետ և շարունակում են ապրել, ինչպես էպիֆիտները։ Այն իր հայրենիքի կլիմայական պայմանների պատճառով հասնում է մինչև 20մետր բարձրության։ Ունի պտուղներ, որոնք տեղացիները օգտագործում են և շատ համեղ են։ Սակայն մեր մոտ` բարեխառն գոտում այն շատ հազվադեպ է ծաղկում։ Ծոփորը պայմանների նկատմամբ պահանջկոտ չէ, բայց սիրում է օդի խոնավություն, քանի որ չոր օդում օդային արմատները դադարում են աճել, այդ իսկ պատճառով, որպեսզի աճը չկանգնի նրան պետք է առատորեն ջրել։ Ձմռանն արդեն պետք է համեմատաբար պակասեցնել ջրելը, բայց հողը երբեք չոր չթողնել։

Ծոփորի տերևներն ունեն շատ հետաքրքիր հատկություն, նրանք կարծես թե «արտասվում են», այսինքն երբ նրա խոնավությունը շատ է լինում, դրա ավելցուկը տերևներն այսպես ասած վերարտադրում են. տերևի մակերեսով մեկ կուտակվելով` խոնավությունը հոսում է դեպի եզրերը և արցունքի ձևով կախվում։

Խորհուրդ է տրվում տարվա մեջ մի քանի անգամ բույսը սնուցել գոմաղբահեղուկով։ Ծոփորի լավ զարգանալու համար պետք է տարածություն ապահովել, քանի որ այն մեծանալու միտում ունի։ Բույսը սիրում է լուսավորություն, բայց չպետք է նրան դնել արևի ճառագայթների տակ և ոչ էլ ստվերում, այն պետք է լինի պարզապես սենյակի լուսավոր հատվածում։ Ջերմաստիճանը սենյակում պետք է լինի 16 աստիճանից ոչ ցածր, հակառակ դեպքում բույսի աճը կկանգնի։

Քանի որ ծոփորը չափսերով մեծ բույս է, ունի խոշոր տերևներ և զբաղեցնում է մեծ տարածք, այն խորհուրդ չի տրվում պահել այն սենյակներում, որտեղ քնում են, քանի որ նրա մեծ տերևները գիշերը արտադրում են մեծ ծավալի ածխաթթու գազ։ Ծոփորը բազմացվում է ցողունային կտրոններով, իսկ որոշ տեսակներ` նաև արմատածիլներով։ Բազմացումը կատարվում է նաև բույսի վերին մասում գտնվող տերևի կտրոնով։ Տերևը մի քանի օդային արմատներով վերցնում են, նախօրոք փաթաթում են մամուռով լցված մառլյայի մի կտորի մեջ և մամուռը խոնավ պահելով՝ ստիպում, որ արմատիկները զարգանան։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում