«Բույսերը ոտքեր չունեն, չեն կարող փախչել․․․ Մի՛ քաղեք, դուք նրանց երկար չեք պահի»

«Գարնանային արևի հետ մեր սարերում հայտնվեցին նաև գեղեցիկ բույսերը: Այդ բույսերից շատերը կարմիր գրքային են, այսինքն, իրենց քանակը տարեցտարի պակասում է: Պատճառները շատ են, բայց ամենահիմնականը՝ մեր կործանարար դերն է իրենց կյանքում: Բույսերը ոտքեր չունեն, չեն կարող փախչել, ինչպես բեզոարյան այծերը, կամ թռչել-հեռանալ, ինչպես թռչունները: Նրանք կպած են մեր հողին, սնվում են մեր ջրով ու փոշոտվում մեր միջատներով: Նրանք խոցելի են ու անպաշտպան»,- գրում է Թամար Գալստյանը՝ շարունակելով,- «- Ո՞րն է խնդրանքս: Հնարավոր է, դուք հանդիպեք նրանց ճամփի եզրերին, արշավ գնալիս կամ սունկ հավաքելիս: Մի՛ քաղեք: Դուք նրանց երկար չեք պահի: Կթոշնեն ու դուք իրենց աղբի հետ կշպրտեք: Մի՛ հանեք սոխուկով-արմատով: Դուք իրենց չեք կարող աճեցնել: Նրանք գոյություն ունեն միայն իրենց միջավայրում, որը դուք չեք կարող վերարտադրել:

Վայրի բույսերը մեր սեփականությունը չեն, մեր տան ապրանքը չեն, որ օգտագործենք այնպես, ինչպես ուզում ենք: Իրենք կան, որ մեզ լիքը կարևոր բաներ պատմեն, հուշեն, հիշեցնեն: Միայն լսել է պետք ու տեսնել»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում