Անհաշվելի շատ են սարսափելի վատ վիճակում գտնվող արագիլները... (ֆոտո)

Աղտոտված արագիլների մասին ահազանգերը շարունակվում են: «Աղտոտված արագիլների մասին ահազանգում են նաև մեր աջակիցները։ Արարատի մարզի Նիզամի գյուղից լուսանկար է ուղարկել Արտակ Քոչարյանը՝ նշելով, որ անհաշվելի շատ են այդ տարածքում սարսափելի վատ վիճակում գտնվող արագիլները»,- գրել է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը: 

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանն արձագանքել է՝ հայտնելով. «Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենժամյա ուշադրության կենտրոնում։ Երեկ, հուլիսի 5-ին, նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը մասնագիտական խմբի հետ մեկնել է այն բնակավայրեր, որտեղ առկա են աղտոտված արագիլներ։ Ողջ օրվա ընթացքում իրականացվել է մշտադիտարկում։

Մասնագետներն արդեն ունեն մոտավոր պատկերացում, թե ինչը կարող հանդիսանալ արագիլների աղտոտման պատճառ։ Պարբերական կապի մեջ ենք գտնվում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ։ Մասնագետների ուսումնասիրությունների և դրանց արդյունքների առկայության դեպքում անհապաղ կտարածենք հավելյալ տեղեկություններ։

Վստահեցնում եմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անում հնարավոր ամեն բան՝ աղտոտման աղբյուրը շուտափույթ վերհանելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»:

Ընդգծենք, որ ահազանգերի հետքերով ստուգայցեր են իրականացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, սակայն ոչինչ չեն հայտնաբերել։ ԲԸՏՄ նման վերաբերմունքը դժգոհություններ է առաջացրել ոլորտի տարբեր ներկայացուցիչների շրջանում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում