Մեքենայի մեջ արծվի նմանվող սպանված թռչուն և կզաքիս են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները սեպտեմբերի 29-ին սպասարկվող վարչական տարածքում գիշերային շրջագայություն իրականացնելիս, ժամը 04.15-ի սահմաններում, Լեռնապար գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա: Վարորդը սրահից ներկայացրել է իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-ԲՄ» երկփողանի որսորդական հրացան՝ 18 փամփուշտով և համապատասխան փաստաթղթերով, իսկ մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է մեկ կզաքիս, արծվի նմանվող մեկ թռչուն ու հայտնել, որ ապօրինի որսն արել է Լեռնապար գյուղի դաշտերում:

Ավտոմեքենան, ապօրինի որսով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հիշեցնենք նաև, որ այս տարի որսաշրջանը մեկնարկել է օգոստոսի 27-ից մինչև հաջորդ տարվա փետրվարի 12-ը: Որս իրականացնել թույլատրվում է միայն սահմանված վայրերում և ժամկետներում, իսկ որսի համար թույլատրելի կենդանատեսակները նշված են նախարարի այս տարվա հրամանով։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում