«Անխիղճ որսորդը» հայտնաբերվել է ու տվել բացատրություն
Հունվարի 30-ին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքում հրապարակված հոդվածը, որը ներկայացնում է մի շարք որսատեսակ չհանդիսացող կենդանիների, ինչպես նաև ՀՀ Կարմիր գրքում և IUCN Կարմիր ցուցակում գրանցված կենդանիների լուսանկարներ, ուսումնասիրվում է Ոստիկանության կողմից:
Ինչպես հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, հրապարակման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում ճշտվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը: Նա հայտնաբերվել ու տվել է բացատրություն:
Տեղեկացվում է նաև, որ նշված անձը ՀՀ ոստիկանության ծառայող չէ. 2012 թ. դեկտեմբերի 25-ին նա ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` անձնական նախաձեռնությամբ:
Հավելենք, որ նշված անձը սոցիալական ցանցերի իր էջերում շարունակել է ներբեռնել լուսանկարներ ոստիկանական համազգեստով ընդհուպ մինչև 2016թ.-ը: