Հայաստանի բուսատեսակներ

Սրնգենի սովորական. ՀՀ Բույսեր
Սրնգենի սովորական (լատ.՝ Ligústrum vulgáre), ձիթազգիների ընտանքից սերված թուփ է։ ՆկարագիրԽոշոր, մինչև 3 մ բարձրությամբ, մերկ ընձյուղներով, նշտարաձև տերևներով, 3-7 սմ երկարությամբ, թեթևակի ոլորված եզրերով թուփ։ Ունեն սպիտակ և հոտավետ ծաղիկներ։ Պտուղը սև է, փայլուն և հյութալի 5-10 սմ երկարությամբ։ Ծաղկում են ամառվա ...
2016-05-18 14:56:56
Կենսածառ արևելյան. ՀՀ Բույսեր
Կենսածառ արևելյան (լատ.՝ Biota orientalis Endl), նոճազգիների ընտանիքի, կենսածառ ցեղի բույս։ Նկարագրություն15 - 18 մ բարձրությամբ մշտադալար ծառ է, որն ունի ձվաձև կամ բրգաձև սաղարթ։ Փշատերևները մուգ կանաչ են, մինչև 1,0 մմ երկարությամբ, ռոմբա-ձվաձև։ Կոները մսալի են, սերտաճած թեփուկներով․ մինչև հասունանալը կապտականաչ են, հասունանալ...
2016-05-18 14:53:20
Կենսածառ. ՀՀ Բույսեր
Կենսածառ (լատ.՝ Biota), նոճազգիների ընտանիքի միատուն ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ կենսածառ արևելյան (B. orientalis կամ Thuja orientalis), որի հայրենիքը Չինաստանն ու Կորեան են։ Կենսաբանկան նկարագիրՄշտադալար ասեղնատերև ծառ է, բարձրությունը՝ 8-10 մ։ Տերևները մուգ կանաչ են, թեփուկանման, ծառի վրա մնում են 3-5 տարի...
2016-05-18 14:49:57
Ոսկեշիվ. ՀՀ Բույսեր
Ամրենի , (լատ.՝ Soliago), ոսկեփունջ, պատկանում է բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի հազվադեպ կիսաթփերի ցեղ։ Դեղին ծաղիկներով զամբյուղները հավաքված են ընդհանուր հուրանաձև ծաղկաբույլերում։ Հայտնի է ոսկեշիվի շուրջ 120 (նախկին ԽՍՀՄ-ում՝ 17, Հայաստանում՝ 3) տեսակ՝ տարածված գլխավորապես Ամերիկայում, ինչպես նաև Եվրասիայում...
2016-05-18 14:47:07
Ծոփոր. ՀՀ Բույսեր
Ծոփոր (լատ.՝ Monstera` «մոնստերա»), նվիկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է։ Ունի մոտավորապես 220 տեսակ։ Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա է։ Այն ունի փայլուն, խոշոր և կաշենման ծածկույթով տերևներ։ Նոր աճած տերևները ս...
2016-05-18 14:43:07
Հիբիսկուս սիրիական. ՀՀ Բույսեր
Հիբիսկուս սիրիական (լատ.՝ Hibiscus syriacus ), տուղտազգիներից սերված խոշոր թուփ։ Նկարագիր5-6 մ բարձություն ունեցով տերևաթափ թուփ է, որն ունի ճաճքած կեղև, երիտասարդ ընձյուղներ, ձվաձև տերևաթիթեղ։ Ունի բավականին խոշոր ծաղիկներ, որոնք տեղավորված են լինում տերևածոցերում։ Ծաղիկները ծիրանավարդագույն են։ Պտուղ-տուփիկը ձվաձև է 2-2,7 սմ ...
2016-05-18 14:41:05
Ալոնսոա. ՀՀ Բույսեր
Ալոնսոա (լատ.՝ Alonsoa) խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ցեղ է, որն ունի մոտ 13 տեսակ, շատ տեսակներ օգտագործվում են որպես դեկորատիվ բույսեր։ Անվանման ստւգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղի անվանումը ծագել է իսպանացի պաշտոնյա Ալոնսո Զանոնիի պատվին, ով ծառայում էր Բոգոտայում[2]։ Բուսաբանական նկարագրությունը Ալոնսոաներ...
2016-05-18 14:36:34
Վայրի խաղող. ՀՀ Բույսեր
Վայրի խաղող , (լատ.՝ Ampelopsis) պատկանում է խաղողազգիների (Vitaceae) ընտանիքին։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Կենսաբանական նկարագիրՎայրի խաղողը (A.quinuefolia Mich.) մագլցողների թվում ամենացրտադիմացկուն բնափայտային բույսերից մեկն է, որը աչքի է ընկնում ամենաբարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Այս բույսը հատկապես գեղեցի...
2016-05-18 14:29:14
Առյուծատամ մազոտ. ՀՀ Բույսեր
Առյուծատամ մազոտ (լատ.՝ Leontodon hispidus), աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող երկշաքիլավոր, բազմամյա մոլախոտ է։ Աճման շաքիլային փուլում առաջացնում է խոր գնացող գլխավոր արմատը՝ երկրորդային արմատիկներով, իսկ վարդակի փուլում արդեն ունենում է լավ զարգացած ու հողի վարելաշերտի խորությունն ընդգրկող փնջաձև արմատային համակարգ։ Բաղկա...
2016-05-17 17:33:30
Վիկ թավոտ. ՀՀ Բույսեր
Վիկ թավոտ (անգլ.՝ Vicia villosa), պատկանում է բալկազգիների ընտանիքին, երկշաքիլավոր, միամյա մոլախոտ է։ Ունի լավ ճյուղավորվող առանցքային արմատ։ Ցողունն ունի 40-70 սմ բարձրություն, բայց նպաստավոր պայմաններում կարող է հասնել մինչև 150 սմ-ի։ Տերևները մանր են, հակադիր տեսքով նստած են ընդհանուր տերևակոթուկի վրա։ Ծաղկի պսակը մանուշաագո...
2016-05-17 17:23:51
Կորթին. ՀՀ Բույսեր
Կորթին (այլ անվանումներ՝ ծոթրին, ծիթրոն, ծիտրոն, ծիթորի) (լատ.՝ Satureja), խուլեղինջածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ։ Միամյա խոտեր, կիսաթփեր և թփեր են։ Կոթրինն մոտ 30 տեսակ։ Շատ տեսակներ պարունակում են եթերայուղեր։ Տարածված է գլխավորապես միջերկրածովյան երկրներում։ Կենսաբանական նկարագիրՑողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 1...
2016-05-17 17:12:39
Բաղեղ. ՀՀ Բույսեր
Բաղեղ (լատ.՝ Hédera), արալիազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 15, Հայաստանում՝ 1 տեսակ՝ բաղեղ սովորական (H.helix)։ ՁևաբանությունՓաթաթվող, օդային կլանող արմատներով բույս է։ Ցողունի բարձր, մինչև 20 մ է, փռվում է նաև հողի մակերևույթին, ստեղծում համատարած կանաչ բուսածածկոց։ Տերևները բազմաձև են, հերթադիր, ...
2016-05-17 17:02:49
Ականջաբուրդ. ՀՀ Բույսեր
Ականջաբուրդ (լատ.՝ Gnaphalium), պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Եվրոպան է։ Կենսաբանական նկարագիրՄոտավորապես 50 սմ բարձրության խոտաբույս է, փռված ճյուղերով, մանր, սպիտակափայլ խավով պատած տերևներով։ ՄշակումԲազմացվում է կտրոններով, երմատան պայմաններում։ Այդ նպատակով վաղ գարնանը կտրոնները աճեցնում են ջ...
2016-05-17 16:52:35
Կաղնի արևելյան. ՀՀ Բույսեր
Կաղնի արևելյան (լատ.՝ Quercus macranthera), հաճարազգիների ընտանիքի, կաղնի ցեղի բույս։ ՆկարագրությունՏերևաթափ ծառ է՝ մինչև 20 մ բարձրությամբ, հաստ, կարճ բնով և ամուր, խոշոր ճյուղերով, որոնք առաջացնում են վրանաձև, կոմպակտ սաղարթ։ Կեղևը հաստ է, ճաքճքված, մուգ գույնի։ Ընձյուղները համատարած կերպով ծածկված են երկար, դեղնամոխրավուն կո...
2016-05-17 16:35:17
Կաղամախի. ՀՀ Բույսեր
Կաղամախի, դողդոջուն բարդի (լատ.՝ Pópulus trémula), ուռազգիների ընտանիքի բարդի ցեղի տերևաթափ երկտուն ծառ։ Կենսաբանկան նկարագիր Բարձրությունը՝ մինչև 35 մ, տրամագիծը՝ 1 մ։ Տերևները պարզ են, հերթադիր, կլոր կամ լայն կոնաձև, խոշոր անհավասար ատամներով։ Տերևակոթունը երկու կողմից սեղմված է, տափակացած, որի պատճառով տերևներ...
2016-05-17 16:27:28
Բանգի սև. ՀՀ Բույսեր
Բանգի սև (լատ.՝ Hyoscyamus niger), Մորմազգիների ընտանիքի երկշաքիլավոր, երկամյա մոլախոտ է։ Ունի հզոր իլիկաձև արմատներ, հաստ, ճյուղավորվող ու ամուր ցողուններ, որոց բարձրությունը հասնում է մինջև 60 սմ և ավելի։ Ծաղկաբույլը երկար է և սև։ Խոշոր ծաղիկները նստած են շատ կարճ ծաղկակոթոնների վրա։ Հասունանալուց հետո կափարիչը միանգամից բացբո...
2016-05-17 16:17:16
Սիբեխ սովորական. ՀՀ Բույսեր
Սովորական սիբեխ (լատ.՝ Falicaria vulgaris bern), նեխուրազգիների ընտանիքի երկշաքիլավոր, երկամյա բույս է՝ միամյա ձևերով։ Ցողունները ուղղականգուն են, թխականաչ, 30-60 սմ բարձրությամբ, լերկ։ Տերևները շատ ամուր են ու փետրաձև հատված, սղոցաեզր ու մերկ։ 1000 սերմը կշռում է 1,25-2,5 գրամ։ Բույսը աճում ու բազմանում է (առանց բացառության) սե...
2016-05-17 16:14:22
Աստրոնիում. ՀՀ Բույսեր
Աստրոնիում (Լատ.`Astrónium) բույսերի տեսակ, ներառում է 13 ենթատեսակ և պատկանում է Աղտորազգիների ընտանիքին։ Այս տեսակի մեջ ներառված են բարձրահասակ ծառերի տեսակներ, որոնք տարածված են Բրազիլիայի, Սուրինամայի, Կոլումբիայի և Վենեսուելայի արևադարձային անտառներում։ Astronium fraxinifolium և Astronium graveolens տեսակները համարվ...
2016-05-17 16:10:46
Կարագանա ծառանման. ՀՀ Բույսեր
Կարագանա ծառանման (լատ.՝ Caragána arboréscens), բակլազգիների ընտանիքին պատկանող տերևաթափ թուփ։ ՆկարագիրՈւնի 2-5 մ բարձրություն, հարթ բուն և ճյուղեր, մոխրականաչավուն կեղև, մոխրականաչ ընձյուղներ, 10 սմ երկարություն ունեցով տերևներ, դեղին և միայնակ ծաղիկներ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, բայց պտուղները հասունանու...
2016-05-17 16:06:21
Ակնաթուփ. ՀՀ Բույսեր
Ակնաթուփ (լատ.՝ Émpetrum), Ericaceae ընտանիքի 1 մ երկարությամբ, փռված և բազմաճյուղավոր բնով թուփ։ ՆկարագիրՈւնի շագանգագագույն ընձյուղներ։ Տերևները մանր և երկարավուն են։ Ծաղիկները տարասեռ են, կարմրավուն, մուգ, մանր տեղավորված են տերևածոցում։ Պտուղը կարմիր, փայլուն, ջրալի է, ունի գնդաձև կառուցվածք և իր մեջ կրում է 6-ից 9 մ...
2016-05-17 16:02:43
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում