Այսօրվանից մեկնարկում է Ամուլսարի վախճանը. ճանապարհը շարունակվում է փակ մնալ (տեսանյութ)

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարը շարունակվում: Արդեն երրորդ օրն է, ինչ տեղի բնակիչները փակել են հանքի ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի գործունեությունը: 

 

«Ջերմուկի զարգացմանը կենտրոնի» ղեկավար Վազգեն Գալստյանը հրապարակել է տեսանյութ՝ գրելով. «Այօրվանից մեկնարկում է Ամուլսարի վախճանը, սպասեք նորությունների ... Ժողովուրդը դեմ է հանքարդյունաբերությանը չնայած ստեղծված աշխատատեղերին՝ մարդիկ դեմ են։

3-4 օր առաջ հանքի տարածքում մահվան ելքով վթար էր եղել, իսկ երեկ ջրագիծն էին վնասել։ Այս ամենը ժողովրդին հունից հանել է։

Ճանապարհը հսկվում է մի քանի կետից և գիշերվա հերթ աշխատած և վերադարձող ուազներին չեն թողնում մտնել Ջերմուկ։ Աջ կողմի ուազը պտտվում է ետ դառնալու համար»:

Այս խնդրին անդրադարձել է նաև «SOS TV» նախաձեռնությունը՝ գրելով. «Ամուլսարը երեք օր է չի աշխատում։ Ջերմուկցիները և հարակից գյուղերի բնակիչները չեն թողնում ապագա հանքը աշխատի։ Տնօրինությունը հարցնում է, ձեր պահանջը ի՞նչ է։ Ժողովուրդը պատասխանում է, ռադ եղեք մեր հողերից, մենք չենք ուզում հանք լինի։

Նոր մեզ Ջերմուկից էին զանգել, հարցրեցինք ինչքա՞ն եք պատրաստ պայքարել, պատասխանեցին, մենք այստեղ կմնանք այնքան ժամանակ մինչև պաշտոնապես հայտարարվի, որ հանքը չի շահագործվելու, ստորագրահավաք ենք սկսկել, ներկայացնենք կառավարությանը, տուն չենք գնալու։

Վերջ ժողովուրդ, հարցերը այսպես են լուծվում, իսկ այ Ամուլսարի լափոցիների մասին մենք ձեզ կտեղեկացնենք շաաաատ շուտով։

Հիմա խոսքը ուղղում ենք հանքի ներդրողներին, տնօրինությանը։ Հավաքվեք ու գնացեք քանի շուտ է։ Կամ դուք մեր հողից կգնաք, կամ մենք ձեզ կհանենք։ Հետո չասեք, չէինք զգուշացրել»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում