Օձերն ակտիվացել են. ահազանգեր՝ ԱԻՆ փրկարար ծառայություն

Մայիսի 3-ին փրկարար ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 14-րդ փողոցի տներից մեկի պատի ճեղքում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Եվս մեկ ահազանգ է ստացվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 26 հասցեում գտնվող թիվ 7 մանկապարտեզի տարածքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում