Ահազանգ. անտառում տոտալ կերպով ծառահատումներ էին սկսվել

Մեզ թվում է, թե ծառագողերի կարծիքով մենք նունպես ՀՀԿ-ից ենք ու հեղափոխության հաղթանակի հետ միասին փախել ենք Հայաստանից: Ինչու ենք այդպես կարծում? Որովհետև այսօր անտառում տոտալ կերպով ծառահատումներ էին սկսվել ...
ՀՈ ԴՈՒՔ ԱԽՄԱԽ ՉԵՔ ??????

Ուրեմն մենք, մեր ընկերները, ձեր ընկերները նույնպես 10 օր շարունակ տանջվեցինք՝ միտինգ արեցինք, բերման ենթարկվեցինք, ճանապարհ փակեցինք ու ոստիկանների կողմից ծեծ կերանք, որպեսզի դուք սկսեք նորից մինիսերժիկություն անել? Մենք նոր երկիր ենք ուզում կառուցել, որտեղ բոլորով կհասկանանք թե իրավունքի, թե պարտականության, թե երկրի բնության ու մաքրության գինը:

Այսօրվանից սկսած մենք նորից ամենօրյա ռեժիմով լինելու ենք անտառներում և ոչինչ մեր աչքից չի վրիպի: Եվ որպես ապացույց կարող եք ընդունել այսօրվա 2 ծառագողերին, չնայած մեկը ինչ-ինչ պայմաններում ճանապարհի կեսից հասցրեց ձերբազատվել կտրած ծառերից ու ներքևում սպասող մեքենային մոտեցավ արդեն դատարկ թափքով: Այնինչ մեր վերևի մարդիկ նրանց տեսել էին լիքը բարձված մեքենայով շարժվելիս:

Բայց այդ ինչ-ինչ պատճառ կոչվող անձնավորությանը շատ չի մնացել, քանի որ .աքը միշտ էլ ջրի երես է դուրս գալիս՝ լինի դա ուշ, թե շուտ: Ու մենք կարագացնենք այդ պրոցեսը:

 

 

«Բնապահպանի տուն» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում