Ծառատնկման աշխատանքներ ԲՀՊՏ և Անտառային պետական կոմիտեի ենթակա ստորաբաժանումներում

ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեի, առանձնացված ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցներն ապրիլի 14-ին «Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակի» շրջանակներում իրականացրել են ծառատնկման աշխատանքներ հատուկ պահպանվող տարածքներում և անտառտնտեսություններում:

Մասնավորապես՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ն իրականացրել է ծառատնկման և տարածքի մաքրման աշխատանքներ 1.55 հա տարածքի վրա՝ տնկելով 850 տնկի/Բերդի «Սորաններ» դենդրոպարկ -0.5 հա 300տնկի, Իջևանի դենդրոպարկ -0.05 հա 50 տնկի, «Ջրվեժ» անտառպարկ -1 հա 500 տնկի/:

Տարածքի մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում, «Որդան կարմիր» արգելավայրում և «էրեբունի» արգելոցում:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» մասնաճյուղում տնկվել է 50 հատ հունական ընկուզենու և 50 հատ արևելյան սոսու տնկի, «Արևիք» մասնաճյուղում՝ 60 հատ հունական ընկուզենու տնկի:

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ծառատնկման աշխատանքներ է իրականցրել «Ախուրյանի կիրճ» տեղամասում՝ տնկելով մոտ 500 հատ սոճի:

«Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ը ծառատնկման աշխատանքներ է իրականացրել Բերդավան համայնքի վարչական տարածքում՝ տնկելով 500 տնկի:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի Երանոս տեղամասում իրականացվել են 1 հա մակերեսով սոճիների պուրակի հիմնման աշխատանքներ, Մարտունու մասնաճյուղում՝ 5 հա մակերեսի վրա իրականացվել է անտառտնկում, Ախթամար տեղամասում իրականացվել են տարածքի ցանկապատման աշխատանքներ:

«Դիլիջան» ազգային պարկի 1 հա տարածքում տնկվել է մոտ 2500 հացենի։
Ընդհանուր թվով՝ ծառատունկին մասնակցել է շուրջ 1000 մարդ՝ ՀՀ անտառային պետական կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, անտառամերձ համայնքների բնակիչներ, ուսանողներ, աշակերտներ։

ՀՀ բնապահպանության նախարարությունը հետևողական է լինելու ծառերի կպչողականության ու հետագա աճի ապահովման հարցում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում