Ահազանգ. Հրազդան գետ կասկածելի զանգված է թափվում (տեսանյութ)

Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է Վահե Ավետիս անունով օգտատերը՝ Հրազդան գետ թափվող կասկածելի զանգվածի մասին:

Ըստ վերջինիս գրառման կարելի է հասկանալ, որ տեղանքում տարածվել է գարշահոտ, մասնավորապես՝ ծծմբահոտ: 

Բնապահպանության և ընդերքի տեսչությունն արդեն տեղեկացված է խնդրի մասին և այցելել է դեպքի վայր, կազմել արձանագրություն: Մանրամասները հայտնի կդառնան շուտով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում