«Շիկահող» արգելոցում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով այծյամ է սատկել (ֆոտո, տեսանյութ)

Սույն թվականի հունվարի 31-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Շիկահող» արգելոցի տեղամասի տեսուչը պլանային շրջայցի ժամանակ արձանագրել է գայլերի ոհմակի հարձակում եվրոպական այծյամի վրա: Տեսուչի և վերջինիս ուղեկցող շան մոտենալու ժամանակ գայլերը փախել են: Կենսոլորտային համալիրի աշխատակիցները վիրավոր կենդանուն, որի վերքերը՝ տեղում արտաքին զննությամբ խորը չեն եղել, տեղափոխել են գրասենյակի տարածք։ Անասնաբույժի միջամտությամբ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կենդանու կյանքի հետ և կարճ ժամանակ անց այծյամը սատկել է:

Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին: Սահմանված կարգով դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում