Հայտնաբերվել է շուրջ 300 կգ ապօրինի որսված սիգ

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. դեկտեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 22 իրավախախտում, 10-ի (որից 2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 780.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 5.396.750 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 13 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 320.000 ՀՀ դրամ տուգանք, հաշվարկվել 5.396.750 ՀՀ դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (20 բոխի, 1 ակացիա) հաշվարկվել է 466.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 7 դեպք (20 բոխի, 13 հաճարենի, 3 կաղնի, 2 հացենի, 4 ղաժի, 11 սոճենի, 1 թխկի), որից 3 դեպքով հաշվարկվել է 4.163.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, 4 դեպքով քննված վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (7 ցցաչոր թեղի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 70.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 36.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Վայոց ձոր՝ ապօրինի արածեցման 1 դեպքով նշանակվել է 70․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք հաշվարկվել 20.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (7 բոխի, 2 հաճարենի, 4 ընկուզենի) հաշվարկվել է 641.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 37 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները դեռևս գտնվում են քննության ընթացքում:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:

Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 3 դեպք (առգրավվել է 326 հատ` 157 կգ սիգ տեսակի ձուկ) և հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 367 հատ` 148.3 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել է Գավառի մանկատուն, մարզի մանկապարտեզներ, Սևանի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ)։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝

Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և չնախատեսված վայրում կենցաղային աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 80․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Շիրակ՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 30․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում.

Գեղարքունիք՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000 և 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.785.795 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում