Խոշոր ծառահատում՝ Դավթաշեն վարչական շրջանում (ֆոտո)
![](https://econews.am/disk/06-12-17/e4ce17c962ea84df482d4dc552121a5d.jpg)
![](https://econews.am/disk/06-12-17/3c2e3639426dc47bd14362693377f44c.jpg)
![](https://econews.am/disk/06-12-17/1ae5624b6f82685592fa1aaa4b064ffc.jpg)
![](https://econews.am/disk/06-12-17/8803563816131a4ce8a342ab30d299a7.jpg)
![](https://econews.am/disk/06-12-17/e45590a7daf57265ad1b5e60ca1c1fb2.jpg)
![](https://econews.am/disk/06-12-17/3f7533601fe2087a1844a452691b1334.jpg)
![](https://econews.am/disk/06-12-17/0a5e821f4d1f29b05147858c462243e8.jpg)
![](https://econews.am/disk/06-12-17/325391fd10d42b90d65d896fdc625619.jpg)
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում այսօր խոշոր ծառահատումներ են տեղի ունեցել: Նախկին «Դեյզի» այգու տարածքում գտնվող ծառերն արդեն ամբողջությամբ հատվել են: Ինչպես մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, այգին հանդիսանում է մասնավոր սեփականություն:
«Տարածքն արդեն մոտ 20 տարի է, ինչ չի հանդիսանում համայնքային սեփականություն: Իմ լիազորությունների շրջանակներում ես արդեն գրություն եմ ուղարկել բնապահպանության տեսչությանը: Իրենք կգան և կպարզեն տեղի ունեցածը: Ես գիտեմ, որ տարածքը մասնավոր է, իսկ մնացած հանգամանքները կպարզի տեսչությունը»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ այգին տարիներ շարունակ հանդիսացել է նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) սեփականությունը: Հնաբնակ դավթաշենցիները կփաստեն, որ այգին հիմնվել է համայնքի կառուցումից գրեթե անմիջապես հետո՝ 1989թ.-ին: Նույն ժամանակահատվածում վարչական շրջանի ղեկավար է հանդիսացել Ռուբեն Գևորգյանը: Արդեն մոտ 1999-2000թ.-ին այգու դիմաց ցուցանակ էր փակցված՝ «Սիրելի դավթաշենցիներին Ռուբեն Գևորգյանի կողմից» գրությամբ: Մասնավոր դարձած այգին տարիներ շարունակ կառավարվում էր նախկին պատգամավորի և նրա ընտանիքի անդամների կողմից: Այգու ոչնչացման աշխատանքները սկսել են դեռ այն ժամանակ, երբ այդ տարածքում կառուցվում էր «Ռիբոկ» սպորտային համալիրը, որն էլ, ըստ էության, պատգամավորի դուրստր՝ Արմենուհի Գևորգյանին է պատկանում: Դավթաշենի խորհրդանիշ համարվող այգին փաստորեն արդեն ամբողջությամբ ոչնչացվել է:
Իրականացված ծառահատումների մասին մանրամասներ ճշտեցինք նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանից, ով նշեց՝ տեսաչական մարմինը չի արձագանքել բնապահպանական իրավախախտում: «Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված այցի արդյունքում պարզվել է, որ տարածքը հանդիսանում է մասնավոր սեփականություն: Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգիրքը և «Բնապահպանական իրավախախտումների հետևաքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները» օրենքը, բնապահպանական իրավախախտում, որպես այդպիդին, առկա չէ»,- մանրամասնեց նա:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ կետի՝ «Հոդված 202. Հողամասը՝ որպես սեփականության իրավունքի օբյեկտ...
2. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը տարածվում է դրա սահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Նշենք, որ տվյալ տարածքը բազմաթիվ անգամներ հանդիսացել է նման դեպքերի կիզակետ: Բիզնես նպատակներից ելնելով այս տարածքը բազմիցս ենթարկվել է նման «բարբարոսության»:
Լուսանկարները՝ Արմեն Հակոբյանի:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/28-09-22/670038f86dafd3cc3fe7618aaf9630b1.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/29-08-22/038c59e885cb67c174b18db50a0f6814.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-08-22/3f52cd957592d274fb7a3a15b24c0a2a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/10-06-22/9d4e8b0d958c331a78a4f1be98ee31d8.jpg&w=300&h=200)