Ինչպես սիրել, խնամել շներին և անգամ պաշտպանվել կենդանու հարձակումից. «Հոգա շան մասին» (տեսանյութ)

«Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպություն հայաստանյան ներկայացուցչության ջանքերով արդեն տարիներ շարունակ Հայաստանի մի շարք դպրոցներում անցկացվել է «Հոգա շան մասին» ինտերակտիվ դասընթացը, որի միջոցով դպրոցի աշակերտները հնարավորություն են ստացել սովորել շան հետ շփվելու, նրա մասին հոգալու, ինչպես նաև անվտանգության կանոնները:

Այս անգամ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մասնակցեց Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում կայացած դասին, որը հետաքրքիր էր թե երեխաների և թե մեծահասակների համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում