«Հոգա շան մասին». երեխաները սովորում են ինչպես սիրել և խնամել շանը (ֆոտոշարք)
![](https://econews.am/disk/17-11-17/febdfdd6fb3d9bd1fc82b2ac9f137ebb.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/20472e3c614fa00ec8d2f517b4db049f.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/52e5cce156399c27023fcbf04276aae3.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/711982e316fdd98dfabe27fe6c58f04c.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/82a98059dddb024c784af935cc43ea59.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/aee70e6fcc8bf2e0a33d2fc797d72d7c.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/8d646f8d8e2a3edbc86a49ccd748d5d3.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/d063dcc9284500ffa1c1d070c229ffd8.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/e8a1aeecb371a8c3b500946a08e1d196.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/8aad71d46b61e3354278853f71728630.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/a29936ed43a60f8bbbf961b0c18f8b77.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/f74bb224a08eb79e073577a6895dc943.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/3996f8834b7ba0ccddea60607e3b99a0.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/fc254407cb76367a13f62645a6151723.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/46ea5f289fdcfbf55866459fcac9321b.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/b7b9fdf47228dcf2f62e76351208a30e.jpg)
![](https://econews.am/disk/17-11-17/fd47bacf48473827cc75fb735fc7fcbf.jpg)
«Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպություն հայաստանյան ներկայացուցչության ջանքերով արդեն տարիներ շարունակ Հայաստանի մի շարք դպրոցներում անցկացվել է «Հոգա շան մասին» ինտերակտիվ դասընթացը, որի միջոցով դպրոցի աշակերտները հնարավորություն են ստացել սովորել շան հետ շփվելու, նրա մասին հոգալու, ինչպես նաև անվտանգության կանոնները:
Այս անգամ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մասնակցեց Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում կայացած դասին, որը հետաքրքիր էր թե երեխաների և թե մեծահասակների համար: Աշակերտները տարբեր խաղերի միջոցով սովորեցին հարկ եղած դեպքում շնից պաշտպանվելու, կենդանիների հետ վարվելու և նրանց մասին հոգալու կանոններ:
«Երբ երեխաներին առաջարկում ես այլընտրանքային դասի տեսակ, որը չի ենթադրում գնահատական, չի պահանջում դաս սովորել, երեխաներն անմիջապես ներգրավվում են և երբ այդ գործընթացն արդեն վերածվում է խաղի, նրանք դրա համար ստանում են մրցանակներ, ոգևորությունը հասնում է առավելագույնի: Երեխաները խաղի միջոցով շատ արագ ընկալում են թեման և կարողանում են վերարտադրել: Շատ հաճախ նրանք հեռանում են դասից՝ սպասելով, որ նորից պետք է կրկնվի, կամ ակնկալում են, որ հաջորդ անգամ պետք է գաս կենդանի շան հետ, որպեսզի իրենք կարողանան անմիջապես հաղորդակցվել»,- մեզ հետ զրույցում ասաց «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության կրթական ծրագրի պատասխանատու Կարինե Փանոսյանը:
Դասընթացին ներկա էր նաև դպրոցի աշակերտուհի Տաթև Պողոսյանը, ով նաև «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության կամավորներից է: Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ է սովորել «Հոգա շան մասին» դասից. «Ինձ շատ տպավորեց դասը, քանի որ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես շփվել շան հետ և երբ իմացա, որ կարելի է կամավոր դառնալ ու երեխաներին օգնել այդ հարցի պատասխանները գտնել, որոշեցի դառնալ: Երեխաներին դուր է գալիս, նրանք անընդհատ հարցեր են տալիս կամ իրենցից են ինչ-որ բաներ ավելացնում: Երբ տանը պատմում եմ քույրերիս, եղբայրներիս նրանք էլ են ցանկանում այցելել այդ դասին, խաղեր խաղալ, պատմել, շատ հետաքրքիր գործընթաց է: Ես մեկ շատ վատ բան էի անում. շանս քաղցրավենիք էլ էի տալիս՝ կոնֆետներ, փոքրիկ քաղցր կեքսեր, բայց այլևս չեմ կրկնի այդ սխալը»:
Կարինե Փանոսյանն ավելացրեց. «Աշխատել ենք տասնյակ դպրոցների և 3000-ից ավելի աշակերտի հետ ոչ միայն Երևանում, այլ նաև տարբեր մարզերում: Մենք տարբեր մարզերից պարբերաբար ստանում ենք հրավերներ իրենց դպրոցներում նույնպես անցկացնելու այդ դասընթացը»:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/41517452618bfd89f291ac0f2f4d399a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/199205d477555f16a7806dfea185adcf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/786b902b2385c0c7c3916d1343a6f8b5.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)