Տխուր հեքիաթ

Կար-չկար մի անտառապահ կար: Անունն արդեն ոչ ոք չի հիշում, բայց դա կարեւոր էլ չի, կարեւորը նրա վարքն է ու այն, թե ինչ հետեւանքներ եղան դրանից: Այսպես ուրեմն, շա՜տ տարիներ առաջ մի անտառապահ է լինում, ապրում է Սյունիքում ու հսկում տեղի անտառները: Մարդն այնքան երկար է այդ գործով զբաղվում, որ ինքն էլ չի նկատում, թե ինչպես է անտառապահից վերածվում անտառահատի, ու կտրում է ծառերը, սպանում մեկը մյուսի ետեւից, երեւի առանց անգամ հասկանալու, թե ինչ սարսափելի բան է անում: Ժամանակի ընթացքում նրան են միանում նաեւ արդեն հասակ առած զավակները, ու շարունակում են սպանել անտառն արդեն միասին... ու այդպես անցնում են տարիներ, մինչեւ որ հասնում է հատուցման պահը: Տարօրինակ, շատ տարբեր հանգամանքներում սկսում են մահանալ անտառահատի ընտանիքի անդամները, բայց միայն՝ արական սեռի: Մահանում են եղբայրները, զավակները, հենց ինքն է մահանում, մինչեւ որ չորանում է նրա ցեղի արմատը, մարում օջախը: Ժամանակակիցներն այդպես էլ չեն կարողանում բացատրել այդ խորհրդավոր եղելությունը, բայց բացատրելու կարիք էլ չկար՝ ցանկացած արարաքի համար ուշ թե շուտ ստիպված ես լինում վճարել համապատասխան գին՝ ոչ ավել, ոչ պակաս. մեռավ անտառը, մեռավ անտառահատի արմատը:

Իրական փաստերի հիման վրա))

Պատմեց Numenor's-ը, շարադրեց Նարին

Նարի Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում