Ամոթ Best Western-ին. Կենսաբան Դանիել Շնեյդերը՝ Դիլիջանի դելֆինների մասին

Կենսաբան Դանիել Շնեյդերն իր թվիթերյան էջում անդրադարձել է Դիլիջանի հյուրանոցներից մեկում պահվող դելֆինների խնդրին:

«Այս դելֆիններն իրենց կյանքն անցկացնում են Հայաստանում գտնվող լողավազանում: Ոչ թե պատահական հյուրանոց, այլ՝ Best Western: Ամոթ Best Western-ին»,- գրել է նա: 

Հրապարակումն արդեն մեծ արձագանք էստացել կենսաբանի հետևորդների կողմից: 

Նշենք, որ միջազգային հեղինակավոր «The Daily mail»-ի ուշադրության կենտրոնում հայտնվել էր Դիլիջանում գտնվող դելֆինները: Պարբերականը կրկին բացասական առումով է անդրադարձել ՀՀ-ում կենդանիների իրավունքների և պահման պայմաններին: Պարբերականը գրում է, որ ծովային կաթնասունների պաշտպանության բրիտանական բարեգործական կազմակերպությունը պայքարում է լողավազանում պահվող դելֆինների համար: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում