Տեսչական մարմինը՝ բանտարկված արջերի մասին

Լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ տարածքային ստորաբաժանումները կատարում են շրջայցեր, մասնավորապես պարզվել է՝

ք.Երևանում «ԳԱՋԵԳՈՐԾ» ՓԲԸ-ին պատկանող տարածքում պահվող 2 արջի համար նախատեսված ազատավանդակի չափսերը համապատասխանում են ՀՀ կառավարության 26.06.2009թ. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` հայաստանի հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եվ օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 725-Ն որոշմամբ հաստատված պահանջներին, տնօրինությունը վստահեցրեց, որ համապատասխան փաստաթղթերն առկա են, սակայն հաշվի առնելով, որ ձեռք բերելուց անցել են ավելի քան 10 տարի, խնդրեց տրամադրել լրացուցիչ ժամանակ դրանք ներկայացնելու համար:

Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի ազատավանդակի չափսերը չեն համապատասխանում վերոհիշյալ որոշմամբ սահմանված պահանջներին։ Ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց արջերին տրամադրել ավելի բարվոք պայմաններ ունեցող կազմակերպությունների։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների պահանջներին ի պատասխան` կազմակերպությունները պարտավորվեցին սեղմ ժամկետում ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։

Խնդիրը գտնվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում և վերահսկողության ներքո, ՀՀ մարզերում իրականացվող շրջայցերի արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում