Բնության հատուկ պահպանվող տարածքներում շարունակվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքները

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են ուժեղացված ռեժիմով ստուգայցերն` ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով:

Աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է 3 անտառխախտման դեպք /6 ապօրինի ծառահատում/, կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին: Ազգային պարկի կողմից իրացվել է 93,0 խ.մ փայտանյութ` միջինը 3000 դրամ 1 մ³ թափուկի դիմաց /ընդամենը` 877.6 հազ.դրամ գումարով/:

Հանրության իրազեկման նպատակով համապատասխան նյութեր են տրամադրվել Դիլիջան քաղաքի և Տավուշի մարզային լրատվամիջոցներին` որսագողության, ապօրինի ծառահատումների, արածեցումների, ապօրինի շինությունների դեմ պայքարի աշխատանքներ կազմակերպելու վերաբերյալ:

«Դիլիջան» ազգային պարկի համապատասխան մասնագետները հանդիպել են ADEA հիմնադրամի աշխատակիցների և «Տրանս-Կովկասյան արահետ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ` էկոերթուղիների ճշգրտման և հետագա ծրագրերի քննարկման նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից ապօրինի ձկնորսության վերաբերյալ շաբաթվա ընթացքում կազմվել է մեկ արձանագրություն: Առգրավվել է 4 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 55 հատ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին:

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում նույնպես պահպանումն իրականացվում է ուժեղացված ռեժիմով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում