Նոր տեղեկություններ Խոսրովի արգելոցի հրդեհի ծավալներից. ԱԻՆ

Օգոստոսի 16-ին, ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ: Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից: 

Նշենք, որ օգոստոսի 12-ին Խոսրովի անտառ արգելոցի տարածքում բռնկվեց հրդեհ, որի կասեցման աշխատանքները շարունակվում են մինչ այսօր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել այս խնդրի առընչությամբ: Տարբեր փորձագետների և բնապահպանների նախնական գնահատականով արգելոցում հրդեհից տուժել է ավելի քան 2500 հեկտար տարածք: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում