Վայոց ձորում երեկվանից մոլեգնող հրդեհը ոչնչացրել է 230 հեկտար տարածք. Գյուղը հոսանքազրկվել է (Ֆոտո)

Վայոց ձորում երեկվանից բռնկված հրդեհի հետեւանքով այսօր՝ ժամը 16:30-ի դրությամբ այրվում է 450-500 հա խոտածածկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Այրվում է նաեւ 80 հա անտառածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում են ԱԻ եւ բնապահպանության նախարարները:

Ժամը 17:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր օգոստոսի 10-ին ժամը 18:50-ից Վայոց ձորի Արտավան համայնքին հարակից տարածքներում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում