Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի պատգամավորները արգելել են գյուղատնտեսությունում այն թունաքիմիկատների օգտագործումը, որոնք համարվում են մեղուներին ոչնչացնող
![](https://econews.am/disk/27-06-16/bc5f22dee108950f7fbb534df0955f76.jpg)
Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի պատգամավորները արգելել են գյուղատնտեսությունում այն թունաքիմիկատների օգտագործումը, որոնք համարվում են մեղուներին ոչնչացնող: Արգելքը ուժի մեջ կմտնի 2018 թվականի սեպտեմբերից՝ հայտնում է euromag.ru-ն:
Թունաքիմիկատների օգտագործման արգելքի կոչով միջնորդագիրը հավաքել է 600 հազար ստորագրություն: Հունիսի 16-ին այն փոխանցվել է էկոլոգիայի, կայուն զարգացման և էներգետիկայի նախարար Սեգոլեն Ռուայալին, ով խոստացել է ազդել դեբատների ընթացքի վրա՝ հօգուտ միջնորդագրի:
Ինչպես գրում է Challenges պարբերականը՝ 1990 թվականից ի վեր ամեն տարի սատկում է մեղուների մոտ 30%-ը:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/4a3536fc02a856929a0afb44821c5e8b.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/30-08-22/3da49850f02c4bb6bb2fc68ef52eb0fe.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/15-07-22/4794098bbb8f0c6591379e98d57f71c2.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-07-22/ee660dff61cc55af648b5017739257aa.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/10-06-22/057735d1bebab6a17ad3b3ae51626353.jpg&w=300&h=200)