Գիտնականները Երկրի նոր արբանյակ են հայտնաբերել

Աստղագետները Երկրի նոր քվազիարբանյակ են հայտնաբերել՝ 2016 HO3 աստղակերպը, որը մեր մոլորակի ժամանակավոր ուղեկիցն է դարձել մոտ 100 տարի առաջ, և դրա շուրջը կպտտվի ևս մի քանի հարյուր տարի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիային:

«Քանի որ 2016 HO3-ը պտտվում է մեր մոլորակի շուրջը և երբեք չի հեռանում նրանից Արեգակի շուրջ Երկրի պտույտի չափով, այն կարելի է անվանել Երկրի քվազիարբանյակ: Մեկ այլ աստղակերպ՝ 2003 YN107-ը, նման կերպ շարժվել է մոտ 10 տարի առաջ, բայց այն վաղուց լքել է մեր շրջանը: Երկրի նոր արբանյակը շատ ավելի կայուն է, և մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այն մեր մոլորակին ուղեկցել է ավելի քան 100 տարի և դա կանի էլի հարյուրամյակներ»,- նշում է Փոլ Չոդասը Փասադենայում NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայից:

Գիտնականների հաշվարկները ցույց են տալիս, որ 2016 HO3-ը պարբերաբար «առաջ է անցնում» մեր մոլորակից՝ Արևին ավելի մոտ գտնվելով, քան այն, իսկ հետո գնում է դեպի Երկրի ստվերը: Բացի դրանից՝ այն պարբերաբար բարձրանում և իջնում է էկլպտիկայի (Արեգակի շուրջը Երկրի ուղեծրի հարթություն) համեմատ՝ փոխելով իր դիրքը լուսատուի շուրջը ամեն պտույտից հետո:

Орбита астероида 2016 HO3

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում