Գրենլանդիայի սառույցների տակ գետ է հայտնաբերվել

Հին ժամանակներում Գրենլանդիայի տարածքում գոյություն է ունեցել գետերի խոշոր համակարգ։ Դրա հետքերը ներկայում թաքնված են մոլորակի խոշորագույն կղզու սառույցների տակ։ Բրիտանացի գեոֆիզիկոսների հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters ամսագրում։

Սառույցի տակ գիտնականները հայտնաբերել են 1.4 կմ խորությամբ և 12 կմ լայնությամբ վիթխարի հովիտներ։ Ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 450 հազար քառակուսի կմ՝ Գրենլանդիայի տարածքի 20 տոկոսը։

Գիտնականներին հաջողվել է ցույց տալ, որ աշխարհում ամենից արագ փոփոխվող Յակոբսխվան սառցադաշտի շարժն ու ձևը որոշվում են նրա ձևավորման պայմաններով հնագույն գետային ավազանի սահմաններում, այլ ոչ թե ներքին պատճառներով։

Գիտնականները նման եզրակացությունների են հանգել՝ վերլուծելով արբանյակային տվյալները, որոնք ստացվել են գլխավորպես NASA-ի IceBridge առաքելությունից։ Նյութերն իրենց մեջ ներառում են նաև ռադարային հետազոտություններ, որոնք անցկացվել են ավիասարքերի օգնությամբ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում