Հայտնաբերվել են օձեր

Օգոստոսի 17-ին, ժամը 14.05-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի մանկապարտեզի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 13.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում