Գիտաժողով՝ “Էկոլոգիական աշխարհայացք և կանաչ տնտեսություն հանուն կայուն զարգացման” վերնագրով

Հունիսի 15-ին ժամը 10:00-18:00 տեղի կունենա “Էկոլոգիական աշխարհայացք և կանաչ տնտեսություն հանուն կայուն զարգացման” գիտաժողովը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում :

Հասցե՝ Երևան, Մելիք Ադամյան փ.1:

Գիտաժողովի ընթացքում խոսվելու է «Աջակցություն կառավարման համակարգի և ՀԿ-սեկտորի միջև երկխոսությանը Հայաստանի Հանրապետությունում “Հետ Ռիո+20” գործընթացի իրականացման շրջանակներում» նախագծի արդյունքների մասին, որը իրականացրել է “Հանուն կայուն մարդկային զարգացման” ասոցիացիան, համագործակցելով ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրության հետ:

Նախագծին աջակցել են EU/GEF, UNDP միջազգային կազմակերպությունները:

Օրակարգ

10:00 – 10:30 Մասնակիցների գրանցում,
Թեյ, սուրճ

10:30 – 11:00 Ողջյունի խոսք.
ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի բաժնի ղեկավար տ-ն Վարդուհի Ասատուրյան
ՀՀ բնապահպանության փոխնախարար պ-ն Սիմոն Պապյան
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի ծրագրերի ղեկավար պ-ն Արմեն Մարտիրոսյան

11:00 – 12:30 Նախագծի արդյունքները. քաղած դասերը, Հանրապետությունում ՄԱԿ-ի գագաթնաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության Հայեցակարի ներկայացում՝
Կ.Դանիելյան, ՀԿՄԶ Ասոցիացիայի նախագահ, ՀՊՄՀ Էկոլոգիայի և Կայուն զարգացման ամբիոնի վարիչ:
Հիմնախնդիրներ, մարտահրավերներ, դրական փորձ, լուծումներ հետևյալ ոլորտներում.
Հանքարդյունաբերություն՝
Ալեն Ամիրխանյան, Հայ-ամերիկյան համալսարանի Բնապահպանության կենտրոնի տնօրեն:
Վերականգնվող էներգետիկայի զարգացում և էներգախնայողություն՝
Սամվել Թադևոսյան, “Էլեկտրոնստանդարտ” Հայկական գիտահետազոտա¬կան ինստիտուտի տնօրեն:
Հրանտ Սարգսյան, “Տապան էկոակումբ” ՀԿ նախագահ:

Ջրային ռեսուրսների կայուն կառավարում՝
Քնարիկ Հավհաննիսյան, Էկոլոգիական հասարակական դաշինքի
փորձագետ, “Ակվաէկ” կազմակերպության տնօրեն:
Արևիկ Հովսեփյան, “Ազգային ջրային համագործակցություն” ՀԿ նախագահ:

12:30 – 13:00 Հարց ու պատասխան, ելույթներ, քննարկում։

13:00 – 14:00 Ճաշի ընդմիջում։

14:00 – 15:30 Հիմնախնդիրներ, մարտահրավերներ, դրական փորձ, լուծումներ հետևյալ ոլորտներում.
Թափոնների կայուն կառավարում՝
Արտաշես Մելիք-Բախշյան, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոփոխնախարար:
Հասմիկ Ասլանյան, “Շողեր միություն” ՀԿ նախագահ:
Օրգանական գյուղատնտեսության զարգացում՝
Նունե Դարբինյան, “Էկոկլոբ” կազմակերպության տնօրեն,
Կայուն տուրիզմի զարգացում`
Տիգրան Սարգսյան, աշխ. գիտ. թե., ԵՊՀ Սերվիս ամբիոնի դոցենտ:
Կայուն քաղաքներ/ կանաչ ճարտարապետության զարգացում՝
Սուրեն Օհանյան, “Երևաննախագիծ” ինստիտուտի տնօրեն:
Անտառների կայուն կառավարում, կենսաբազմազանության պահ-պանում`
Տատյանա Դանիելյան, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի խոխոր¬-հրդական:

15:30 – 16:00 Հարց ու պատասխան, ելույթներ, քննարկում

16:00 – 16:30 Սուրճի ընդմիջում

16:30 – 17:30 Էկոլոգիական կրթության, Հանուն կայուն զարգացման կրթության զարգացում`
Մելանյա Դավթյան , ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր
մասնագետ։
Հազարամյակի զարգացման նպատակների վերափոխումը կայուն զարզագացման նպատակների: Կայուն զարգացման ցուցանիշները և համաթիվը`
Յուրիկ Պողոսյան -ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետական խորհրդի անդամ:
“Կանաչ էկոնոմիկայի” զարգացում`
Թաթուլ Մանասերյան, ԵՊՀ պրոֆ.,”Այլընտրանք” գիտահետազոտական
կենտրոնի տնօրեն:
Գագիկ Մակարյան – “Հայաստանի գործատուների հանրապետական
միու¬թյուն” ՀԿ նախագահ:
«Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի» /ՏԲԿ/ դերը «Ռիո+20» գործընթացում՝
Կովկասի ՏԲԿ հայկական մասնաճյուղի ներկայացուցիչ։

17.30 – 18.00 Հարց ու պատասխան, ելույթներ, քննարկում։
Գիտաժողովի ամփոփում։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում