Ռուս լրագրողն ահազանգում է Սիբիրի անտառների ոչնչացման մասին

Ռուս լրագրող Ելենա Դվորյաշինան օրերս լուսանկար հրապարակեց, որը համացանցում բուռն արձագանքներ առաջացրեց: Լուսանկարում բազմաթիվ բեռնատարներ են՝ բարձված փայտանյութով: Վերջինս կատարել է նաև գրառում, որում ասվում է. « Այսօր հրապարակեցի չինացիների կողմից հատված սիբիրյան անտառների տեղում առաջացած անապատնի լուսանկարները: Ծավալները հսկայական են, խոսքն արդեն գնում է միլիոնավոր հեկտարների մասին: Փոխվում է կլիման, էկոլոգիայի համար հետևանքներն անդառնալի են: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում ոչ ոքի այս հարցը չի անհանգստացնում: Գիտեք ինչի՞ց ես ամենաշատը վախեցա. իմ սիբիրյան ընկեր Նատալիի մեկնաբանությունից. 

«Տարիներ առաջ խոսում էի մի օդաչուի հետ, ով վստահեցնում էր, որ Սիբիրում կան տարածքներ, որոնց վրայով կարելի է կես օր թռչել և տեսնել միայն կոճղեր նախկին անտառների փոխարեն: Ամբողջը Չինաստանում է»:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում