Միգուցե ոմանց համար սպասելի կլինի, մյուսների համար՝ ոչ. նախարարը՝ Ամուլսարի գործով եզրակացության մասին

Քննչական կոմիտեն հավանաբար ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: 

«Քրեական գործի շրջանակներում, որը Քննչական ծառայությունում հարուցվել է Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու շրջանակներում, վարձվել են և՛ տեղական, և՛ միջազգային փորձագետներ ու կազմակերպություններ, որոնք պետք է տան եզրակացություն: Մայիսի վերջին «Էլարդ» կազմակերպությունը նախնական հաշվետվությունը պետք է ներկայացնի քննչական ծառայություն, ես համոզված եմ, որ արդեն ներկայացվել է, և քանի որ պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի վերջին, ապա քննչական ծառայությունն այդ ժամանակահատվածում կներկայացնի այն»: 

Նախարարը հայտնեց, որ եզրակացությունից հետո առավել իրատեսորեն կլինի խոսել: «Միգուցե ինչ-որ մարդկանց համար սպասելի կլինի, ինչ-որ մարդկանց համար՝ անսպասելի, բայց «եթե»-ներով չեմ կարող պատասխանել»,- եզրափակեց նա: 

Քննչական կոմիտեն հայտնել է նաև, որ եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում