Գյումրին երեկ տորնադոյից է փրկվել. Սուրենյան (Ֆոտո)

Երեկվա ուժգին քամու մասին ԱԻՆ-ը վաղօրոք կանխատեսել եւ զգուշացրել էր: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Մենք կանխատեսել էինք, որ 17-20 մ/վ արագությամբ քամի է սպասվում, բայց եղավ մինչեւ 25 մ/վ։ Քամու պտտահողմային շարժումների արդյունքում եղան նաեւ ավերածություններ»,-ընդգծել է նա:

Սուրենյանի խոսքով, Երեւանում քամու ամենամեծ ուժգնությունը եղել է Դավիթաշենում, իսկ Գյումրիում «եթե 2-3 տոկոսով էլ քամու ուժգնացում գնար, ձեւավորվելու էր տորնադո»։

Անդրադառնալով առաջիկա օրերին եղանակի կանխատեսումներին, Սուրենյանը նշել է. «Հանրապետությունը կշարունակվի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։ Այսօրվա ամպրոպային եղանակը կպահպանվի մինչեւ գիշեր՝ ուղեկցվելով անձրեւով, կարկտով։ Իսկ լուսադեմին ցիկլոնը կլքի երկրի տարածքը. կլինի կայուն եղանակ։ Սակայն մայիսի 26-29-ը այս անգամ Միջերկրական ծովից մոտենում է ցիկլոն։ Երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ, ամպրոպ։ Ամպրոպների ժամանակ չի բացառվում դարձյալ քամու ուժգնացումը, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչ երեկ էր»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում