Սպասվում են տեղումներ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 27-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 28-ին, դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում